Կապանում այս պահի դրությամբ որևէ ակնհայտ բողոք չենք ստացել. Հանձնաժողովի քարտուղար
Կապանում ընթացող քաղաքապետի ընտրություններին քաղաքացիները բավականին ակտիվ են մասնակցում։ Թիվ 35 ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռամելա Հակոբյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ նախորդ ընտրությունների համեմատ, ժամը 11։00-ի դրությամբ մասնակցությունն ակտիվ է։ Կապանում 34 հազար 969 ընտրողից ժամը 11։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 5400 ընտրող։
Նա նաև նշեց, որ այդ պահի դրությամբ որևէ ակնհայտ բողոք չեն ստացել։
«Աշխատանքային պրոցես է, զանգում են, ճշտումներ անում, ակնհայտ բողոքներ չենք ստացել»,- ասաց հանձնաժողովի քարտուղարը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում համայնքապետի արտահերթ ընտրություններին մասնակցում է չորս թեկնածու։ Բոլորն էլ ինքնաառաջադրված են: Քաղաքապետի թեկնածուներն են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանը, անկուսակցականներ Էդգար Հովհաննիսյանը, Գևորգ Փարսյանը, Արմեն Ղազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Էջմիածնում արձանագրվել է քվեաթերթիկը նկարելու դեպք
- Արմավիր քաղաքում ընտրողները պասիվ են
- ԿԸՀ. Ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 9.3 տոկոս
- ԿԸՀ. Բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 178 ընտրական տեղամասեր
- Հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու թվով 49 համայնքներում. ԿԸՀ
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան