Վիգեն Սարգսյան. Եթե զիջենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դա կլինի կառավարության ձախողումը
Պաշտպանության ոլորտի վերաբերյալ գնահատականներ առաջիկայում չեմ պատրաստվում տալ նախկին նախարարի համար այդքան էլ ճիշտ չէ դա:ՀՀԿ խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
«Կարծում եմ, որ մեր զինված ուժերն ինչպես միշտ մարտունակ վիճակում են, պատրաստ են կատարել իրենց առջև դրված խնդիրները: Շատ լավ է, որ կա օպերատիվ կապ Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի մակարդակով, դա նախագահի ու վարչապետի միջև կապ չէ, ինչպես բացատրեց պաշտպանության նախարար Տոնոյանը»,-ասաց Վիգեն Սարգսյանը:
Նախկին նախարարը կարևորեց օպերատիվ կապի առկայությունը, հիշեցրեց` նախկինում էլ եղել է նման կապ կողմերի միջև:
«Պարբերաբար հատուկ կապ կամակերպվել է, երբ եղել է քննարկելու հարց, դա տեխնիկապես բարդ չէ: Իմ պաշտպանության նախարար լինելու ընթացքում առնվազն երկու անգամ նման գործունեություն իրականացվել է: Դա շատ նորմալ, բնականոն վիճակ է լարված հակամարտությունների շրջանում: Նման կապ ունենալը շատ կարևոր է, հետևաբար կարծում եմ` վատ չէ, որ նման կապ կա»,-ասաց Սարգսյանը:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտանում Հայաստանի ներկայացուցչի` հնարավոր չնշանակմանը, Վիգեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը պետք է շարունակի ամեն ինչ անի թույլ չտալու այդ պաշտոնի կորուստը:
«Եթե դեկտեմբերի 6-ին մենք զիջենք այդ պաշտոնը, դա կլինի կառավարության մեծ ձախողումը: Կարծում եմ, որ պետք էր այդ ռիսկը պարտադիր հաշվի առնել քայլեր ձեռնարկելիս, որվհետև գլխավոր քարտուղարի ու ԵԱՏՄ հանձնաժողովի նախագահի պաշտոն ունենալու համար մեր կառավարությունը բավականին լուրջ ջանքեր է ներդրել, կարծում եմ, դա մեծ առավելություն էր տալիս մեզ»,-ասաց նա:
Սարգսյանի խոսքով, ցանկացած մեկը պետք է հասկանար, թե ինչքան ճնշում կար Ղարաբաղյան պատերազմի բովով անցած մարտական գեներալին այդ պաշտոնում նշանակելու ՀՀ ջանքերին:
Նախկին նախարարի գնահատմամաբ, ՀԱՊԿ-ը լրջագույն կառույց է, որի կանոնադրությունը սահմանում է կոլեկտիվ պաշտպանություն, մեխանիզմներ ներքին գներով զենք ձեռք բերելու վերաբերյալ, համատեղ զորավարժությունների ընդարձակ գործիքակազմ, Հայաստանը ՀԱՊԿ-ում եղել է ակտիվ անդամներից, միշտ ունեցել է իր ծանրակշիռ խոսքը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ն կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին
- Վաչե Գաբրիելյանն ընտրություններին չի մասնակցելու
- Ճիշտ աշխատանքի դեպքում ՀՀԿ-ն 2-րդ տեղի ամենահիմնական հավակնորդն է. Շարմազանով
- Վարչապետի պաշտոնակատարը վստահորեն սկսում է անել իշխանական ուժի սովորական սխալները. Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյան. Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին