Գերմանիան պատրաստ է ընդունել քրիստոնյա կնոջը Պակիստանից
Գերմանիայի կառավարությունը թույլ է տվել Պակիստանից քրիստոնյա Ասյա Բաբիի մուտքն իրենց երկիր, որին իսլամիստներն իր հայրենիքում աստվածուրացության համար սպառնում են հաշվեհարդարով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Welt-ին։
«Ասյա Բիբին կարող է գալ Գերմանիա, դա հաստատ»,- ասել է Missio կաթոլիկ բարեգործական ընկերության ներկայացուցիչը։
Բաբիի փաստաբանը Մայնի Ֆրանկֆուրտում ունեցած ասուլիսում հայտարարել է, որ դեռ արևմտյան որևէ երկիր հստակ առաջարկություն չի արել Բիբիին և նրա ընտանիքին մուտքի թույլտվության առումով։
Հինգ երեխա ունեցող քրիստոնյա կինը 2010 թվականին դատապարտվել է ցմահ ազատազրկման կախաղանի միջոցով Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեղադրանքով: Նա ութ տարի սպասել է իր մահապատժին, բայց հոկտեմբերի 31-ին դատարանը վճռել է, որ նրա մեղքն ապացուցող բավարար ապացույցներ չկան, իսկ խոստովանական ցուցմունք նա տվել է քննության ճնշման ներքո։
Կինը պետք է ազատ արձակվեր դեռ վճռի հրապարակման օրը, սակայն իշխանությունը վախենում էին նրա կյանքի համար, քանի որ հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել փողոց, պահանջում էին ի կատար ածվի մահապատիժ։