Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Համլետ Դավթյանին պատկանող հացի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ. Արագածավան):
ՍԱՊԾ փոխանցմամբ՝ պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, չի կատարվել հումքի, պատրաստի արտադրանքի և տեխնոլոգիական գործընթացների լաբորատոր հսկողություն՝ որակի և անվտանգության ցուցանիշների նկատմամբ, իսկ հացը և հացաբուլկեղենը տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր:
Ա/Ձ Համլետ Դավթյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում կասեցվել է ապօրինի շինարարություն
- Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը
- Կասեցվել է ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը
- Կասեցվել է Աբովյան 5-ում ընթացող շինարարությունը
- Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը
- Կասեցվել է քաղցրավենիքի, պանրի և ջրի արտադրամասերի գործունեություն
- Ժամանակավորապես կասեցվել է ՌԴ որոշ մարզերից խոզի մսի և մի շարք այլ ապրանքատեսակների ներմուծումը Հայաստան
- Կասեցվել է ալրային հրուշակեղենի և հացի արտադրամասերի գործունեությունը
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր