Ղրիմի կամրջին ռազմական տեխնիկա են նկատել
Ուկրաինայի զինված ուժերի սպա Անատոլի Շտեֆանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Ղրիմի կամրջով մարտական տեխնիկայի շարասյունը շարժվում։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
«10.12.2018-ին Կերչի կամրջով բռնազավթված Ղրիմից մարտական տեխնիկայի շարասյուն է շարժվում։ Ամենայն հավանականությամբ, սա ուժի և զանգվածային ներկայության ցուցադրում է։ Կամուրջը կառուցել են հենց դրա համար»,- գրել է Շտեֆանը։
Տեսանյութում երևում է, որ տեխնիկայի մեծ մասը թերակղզի բերվել է օրվա մութ ժամին, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ