Բերդ քաղաքում մոր և որդու են սպանել
Տավուշի մարզում դաժան սպանություն է տեղի ունեցել։ Panorama.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ այսօր ժամը 10։50-ին անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում մոր և որդու են սպանել։
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 23-ին ժամը 21։30–ից մինչև դեկտեմբերի 24-ի ժամը 10։30 ընկած ժամանակահատվածում Ուտիքի փողոցի տներից մեկում սուր կտրող-ծակող գործիքով սպանել են մոր և որդու»,- մանրամասնեցին ոստիկանությունից։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարավում է քննություն։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան