Մանե Թանդիլյանը ցույց է տվել իր սկզբունքայնությունը. Գորգիսյան
«Տիկին Թանդիլյանին ներկայացնելիս շատ բան չեմ ասի։ Ուղղակի կան մարդիկ, ովքեր տաղանդավոր են և իրենց ստանձնած պաշտոնում կարողանում են հասնել հաջողության։ Նա այդպիսի մարդ է, նա ցույց է տվել իր սկզբունքայնությունը»,- ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Դեռևս որևէ խոսք, թե ինչու են պատրաստվում ընտրել Վահե Էնֆիաջյանին, «Իմ քայլից» չի եղել։ Դուք հետաքրրքված չեք նրա մարդկային և քաղաքական որակներով, ձեզ միայն հետաքրրքում է, թե որքան ձայն է հավաքել այդ մարդու ներկայացրած քաղաքական ուժը։ Սա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ»,- համոզմունք հայտնեց պատգամավորը։
Գևորգ Գորգիսյանը նշեց՝ նախկինից է գալիս պրակտիկան՝ պաշտոններ զիջել նրանց, ում հետ հնարավոր կլինի հետագայում պայմանավորվածությունների գալ։
«Արդյոք ձեզ սա՞ է պետք։ ԼՀԿ-ն էր, որ ասում էր՝ գնում է ԱԺ՝ ընդդիմություն լինելու, իսկ ԲՀԿ-ն ասում էր, որ Նիկոլ Փաշինյանի հետ ստորագրած հուշագիր ունեն։ Մինչև վերջին օրը նրանք կողնորոշված չէին՝ ընդդիմություն են լինելու, թե ոչ։ Շատ կարևոր է անձը, որը լինելու է փոխխոսնակ, իսկ Մանե Թանդիլյանը ցուց է տվել, որ ՀՀ շահն իր համար վեր է ամեն ինչից»,- ամփոփեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Մանե Թանդիլյանի ընտրությամբ դուք ձեր առաջին քննությունն եք բռնում. Արման Բաբաջանյան
- ԱԺ երրորդ փոխնախագահի տեղը պետք է զբաղեցնի ամենաշատ կշիռ ստացած ընդդիմությունը. Լենա Նազարյան
- Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր