Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Ասյա Մելիքյանին պատկանող հացի արտադրամասում (Տավուշի մարզ, ք. Բերդ):\
Տեսչական մարմին փոխանցմամբ՝ պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Իսկ «ՏՈՒԿԱՍԱ» ՍՊԸ-ի կիսաֆաբրիկատների արտադրամասերին (ք. Երևան) և անհատ ձեռնարկատեր Մարատ Մաճկալյանին պատկանող հանրային սննդի կազմակերպությանը (Արարատի մարզ, գ. Այնթապ) թույլատրվել է վերսկսել գործունեությունը, քանի որ նշված տնտեսվարողները սահմանված ժամկետներում կատարել են Տեսչական մարմնի կողմից տրված բոլոր հանձնարարականները:
Հարակից հրապարակումներ`
- Կասեցվել է կոտլետի կիսաֆաբրիկատների արտադրամասի առանձին գործառույթը
- Կասեցվել է լավաշի և հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը
- Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
- Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր