«Արմենոֆոբիա․ պատմական ու մերօրյա վերելք». համաժողով՝ Եվրոպական խորհրդարանում
Եվրոպական խորհրդարանում մարտի 6-ին տեղի կունենա համաժողով՝ «Արմենոֆոբիա․ պատմական ու մերօրյա վերելք» թեմայով (Armenophobia: historical and
present-day resurgence)։ Համաժողովը հյուրընկալում է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսը։
Ինչպես տեղեկացնում է Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը, համաժողովը կքննարկի երևույթը տարբեր դիտանկյուններից, կներկայացնի տարբեր փոխկապակցված ասպեկտների համապարփակ պատկերն ու դրա դեմ պայքարի ուղիները։
Համաժողովին մասնակցելու են պատմաբաններ, քաղաքագետներ, լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպաններ։
Նշվում է, որ համաժողովի թեման առանձնահատուկ նշանակություն ունի կարծրատիպերի կոտրման ու ատելության խոսքի, այլատյացության դեմ պայքարի համար, որը կարևոր է հաջող բանակցությունների, երկխոսության ու հակամարտությունների կայուն, խաղաղ կարգավորման համար հիմքեր ստեղծելու համար։
Համաժողովին ելույթներով հանդես են գալու մարդու իրավունքների պաշտպան, թուրք Ռագիպ Զարաքոլուն, Կրակովի համալսարանի պրոֆեսոր Յակուբ Օսիցկին, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանն ու Արցախի նախկին օմբուդսմեն, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայատյացությունն Ադրբեջանում ցեղասպանության մոտիվացիա է. Արցախի ՄԻՊ
- Հայատյացություն ու ահաբեկչությունն Ադրբեջանի պետականաշինության հիմքն են. Բաբայան
- Լեհաստանում ներկայացվել է «Հայատյացությունն Ադրբեջանում» թեմայով զեկույց
- «Նմանատիպ մարդատյաց քարոզչություն հրեաների նկատմամբ չի եղել». «Հայատյացությունը Ադրբեջանում»
- Հայատյացությունն Ադրբեջանում վերածվել է համաժողովրդական զբաղմունքի. «Ենի Մուսավաթ»
- Ալեքսանդր Ֆոմենկով. Վարակված եմ եղել հայատյացությամբ. Իլհամ Ալիևը գիտակցված հայատյացություն է սերմանում
- Թուրքիայում հայատյացությունն ունի խորը արմատներ, և որևէ իշխանություն այն չի կարող արմատախիլ անել. թուրքագետ
- «Հայատյացություն սնուցող գրականությունն ընդունվում է Ադրբեջանի կրթության նախարարության կողմից»
- Թուրք պատմաբան. Թուրքիայի կառավարությունը բացահայտ հովանավորում է հայատյացությունը
- Թուրք ոստիկանները ձերբակալել են հայատյացություն քարոզող 45 երիտասարդի
- Վեց տարի է անցել Գուրգեն Մարգարյանի կացնահարումից. Ադրբեջանը չի փոխել հայատյացություն սերմանող քաղաքականությունը