Հոբարձիի անասնագողերին գտել են
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, փետրվարի 25-ին, ժամը 19.55-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ստեփանավան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան հրապարակից բաժին բերման են ենթարկել 1996 թ. ծնված Արեն Ս.-ին և 1985 թ. ծնված Ռոման Ս.-ին՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:
Ոստիկանությունից հայտնում են, որ Արեն Ս.-ն և Ռոման Ս.-ն խոստովանական բացատրություն են տվել, որ նախնական համաձայնության գալով, փետրվարի 2-ին, ժամը 01.00-ի սահմաններում, նշված ավտոմեքենայով գնացել են Հոբարձի գյուղի սկզբնամասում գտնվող՝ մի բնակչի պատկանող անասնագոմի մոտ, որտեղ Ռոման Ս.-ն գոմի պատուհանի մոտ հսկել է տարածքը, իսկ Արեն Ս.-ն պատուհանի մետաղյա ցանցը պոկելով՝ մտել է անասնագոմ և գողանալու նպատակով 4 ոչխար պատուհանից փոխանցել Ռոման Ս.-ին: Ոչխարները բեռնել են ավտոմեքենայի բեռնախցիկ և տեղափոխել են Վանաձոր, որտեղ էլ հետագայում վաճառել և ստացված գումարը ծախսել են անձնական կարիքների համար:
Վնասի չափը կազմում է 300.000 դրամ: «Մերսեդես» ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է քննություն:
Հարակից հրապարակումներ`
- Տուժած գյուղացին հույսը կտրել է, որ գողացած անասուններին ոստիկանները կգտնեն
- Գողերը տարել են Սասունիկի բնակչի կովերն ու ցուլերը
- ԱԱԾ. Կանխվել է անասնագողության դեպք
- 4 անձի մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերի անասնագողությունների փաստով
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան