Քաղաքական 14:06 28/02/2019 Հայաստան

Ադրբեջանն անընդհատ շարունակում է հայատյաց քաղաքականությունն ավելի վառ կերպով. Տարոն Հովհաննիսյան

«Սումգայիթի ցեղասպանության հենց սկսվելու օրը՝ 31 տարի անց, Ադրբեջանը հայտարարեց Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի դատավճիռը։ Բոլորս հասկանում ենք, որ դա արվել է միտումավոր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը։

Նրա խոսքով, փետրվարի 27-ին այդ դատավճիռը հայտարարելը, նշանակում է, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ հայտարարում է ի լուր աշխարհի, որ չի պատրաստվում հրաժարվել իր ցեղասպան քաղաքականությունից, ընդհակառակը՝ մտադիր է ամեն ինչ անել դրա շարունակության համար։

«Դա մեսիջ էր, որը հերթական անգամ ուղղվեց Հայաստանին և հայությանը»,- ընդգծեց Մ. Գրիգորյանը։

Նա նշեց, որ Սումգայիթը դարձավ Ադրբեջանի հայատյացության, ագրեսիվ քաղաքականության  առաջին դրսևորումն արդեն նորագույն պատմության մեջ, միաժամանակ դարձավ այն ցեղասպանության քաղաքականության շարունակությունը, որը սկսել էր Թուրքիան դեռ դարասկզբին։ Մ. Գրիգորյանի խոսքով, բոլոր վկայությունները, լուսանկարները, ձեռք բերված կադրերը, դատական լսումների, քննչական մարմինների նյութերը վկայում է մեկ բանի մասին՝ Սումգայիթում տեղի ունեցածը կազմակերպվել էր, իրականացվում էր,  համակարգվում էր Ադրբեջանի իշխանության կողմից, մասնավորապես, հատուկ ծառայությունների կողմից Մոսկվայի լուռ  աջակցության պայմաններում։

«Սումգայիթը դարձավ հայատյացության քաղաքականության սկիզբը, որը  հետագայում Ադրբեջանում դարձավ պետական քաղաքականություն։  Այդ քաղաքականությունը շարունավում է մինչ օրս»,- ասաց նա։

Մ. Գրիգորյանը նշեց, որ Ադրբեջանն  ամեն ինչ անում է, որպեսզի խեղաթյուրի պատմությունը, Սումգայիթը մինչ օրս չի ստացել որևէ քաղաքական, իրավական գնահատական։

«Գտնում եմ, որ սա մեծ մասամբ Հայաստանի Հանրապետության բոլոր տարիների իշխանությունների մեղքն է նաև, որոնք պատշաճ ձևով չեն բարձրացել Ադրբեջանին այս հանգագործության համար պատասխանատվության ենթարկելու, պատժելու հարցը։ Որևէ մեկ ապացույց մենք չունենք առ այն, որ բանակցությունների շրջանակում հայ փախստակաների հարցը դրվում է  այնքան լուրջ, ծավալուն, ինչպիսին շոշափվում է  ադրբեջանցի փախստականների հարցը։ Ունենք իրավիճակ, երբ հարյուր հազարավոր հայ փախստականների իրավունքները խախտվել են 31 տարի առաջ և խախտվել են այս 31 տարվա ընթացքում։ Հայաստանն ուղղակի պարտավոր է ընդունել  ցեղասպանության փաստը Սումգայիթի, Բաքվի,  Ադրբեջանի կատարած մյուս  հանցագործությունների շրջանակներում, ավելին՝ կարծում եմ, որ Հայաստանը պետք է անցնի գործողությունների արդեն իրավական դաշտում»,- նշեց նա։

Մ. Գրիգորյանի խոսքով,  Սումգայիթի փախստականները բարդ սոցիալական վիճակում են գտնվում, մինչ օրս պետությունը  որևէ կարգավիճակ, արտոնություն չի  տրամադրել։

«Այդ մարդիկ պետության օգնությանը կարիք ունեն։ Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետությունն ուղղակի պարտք է այդ մարդկանց, և նրանք պետք է ճանաչվեն հենց ցեղասպանության զոհեր և տուժածներ»,- ընդգծեց  «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակը։

Ասուլիսին ներկա ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանը, հաշվի առնելով այն, որ իր կատարած հանցագործություններն անպատիժ են մնացել, 21-րդ դարում շարունակում է հայերի դեմ, հայ ինքնության դեմ ատելության քարոզը, հնարավորության դեպքում նոր հանցագործություններ գործեց հայերի դեմ։

«Ադրբեջանը սկսած 1988 թվականից՝  Սումգայիթից, ակնհայտ հակահայկական քարոզչություն, քսենոֆոբիայի քաղաքականություն է տանում, բայց դա հստակ իրավական և քաղաքական գնահատական չի ստանում, ինչը բերում է նոր հանցագործություններ։
Եթե այդպես շարունակվի, Ադրբեջանը կշարունակի իր քսենոֆոբիայի և ցեղասպան քաղաքականությունը, հնարավորություն դեպքում առիթը բաց չեն թողնի իրենց այս կամ այն  իմաստով վերահսկողության տակ գտնվող հայերին  սպանելու, ոչնչացնելու, նրանց ինքնությունը ոչնչացնելու համար»,- ասաց նա։

Տ.Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանում այսօր էլ  երկրի ղեկավարությունը խրախուսում է  քսենոֆոբիայի քաղաքականությունը, Ադրբեջանի  նախագահի և պաշտոնյաների  խոսքում գերակշռում է  ատելության քարոզը հայերի նկատմամբ։

«Հույս ունենալ, որ նման պետության հետ կարող ենք  դրական  արդյունքների հասնել, շատ բարդ է դառնում։ Եթե ԵԱՀԿ համանախագահ երկրները, միջնորդի դեր ստանձնած պետություններն իրերն իրենց անունով չկոչեն, ապա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում առաջընթաց  չենք կարող գրանցել, եթե օբյեկտիվորեն չնշեն, մեխանիզմներ չսահմանեն, որոնցով կարող են ստիպել Ադրբեջանին դադարեցնել, նվազեցնել այդ քաղաքականությունը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի որևէ բանի հասնել։ Հիմա դրա հավանականությունը շատ ցածր է։ Ադրբեջանն անընդհատ շարունակում է  նույն այդ քաղաքականությունն ավելի վառ կերպով։ Այս դեպքում հայկական կողմը որքան էլ փորձի խաղաղ ճանապարհով հարցը լուծել, միևնույնն է դա չի ստացվելու, քանի դեռ մենք ունենք այն Ադրբեջանը, որը որ կա»,- ասաց Տարոն Հովհաննիսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}