Հասարակություն 17:46 04/03/2019 Հայաստան

«Իմ քայլը» հիմնադրամը նվիրատվությունների մասին հարցերն անպատասխան է թողնում

Փետրվարի 25-ին՝ մեկ շաբաթ առաջ Panorama.am-ի խմբագրությունը գրավոր հարցում էր ուղարկել «Իմ քայլը» հիմնադրամին։  Վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը՝   հիմնադրամի հիմնադիր Աննա Հակոբյանից խնդրել էինք պատասխանել հետևյալ հարցերին.

1.      «Իմ քայլը»-ը հիմնադրամը ստեղծվել է 2018-ի ամռանը։ Նախորդ տարվա ընթացքում ո՞ր ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից ի՞նչ նվիրատվություններ են կատարվել հիմնադրամին։ Խնդրում ենք նվիրատվությունների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել ամբողջությամբ՝ նշելով կոնկրետ անձի կամ կազմակերպության կողմից նվիրաբերած գումարի չափը, նվիրատվություն կատարելու ամսաթիվը։
2.      Այս տարվա ընթացքում՝ մինչև փետրվարի 25-ը ներառյալ ովքե՞ր և ի՞նչ նվիրատվություններ են կատարել հիմնադրամին։
3.      Ընդհանուր առմամբ, ինչքա՞ն գումար է նվիրաբերվել հիմնադրամին մինչև փետրվարի 24-ը ներառյալ։
4.      Հիմնադրամն ինչպե՞ս է տնօրինել այդ գումարները, խնդրում ենք ծախսը ներկայացնել մանրամասն կերպով՝ նշելով ծրագիրը, ամսաթիվը, գումարի չափը և այլն։
5.      Խոստացել էիք, որ հիմնադրամը  գործելու է ««բլոքչեյն» տեխնոլոգիայի միջոցով՝ ապահովելու լիարժեք թափանցիկություն և հաշվետվողականություն»։ Սակայն հիմնադրամի ստեղծումից մոտ 7 ամիս անց հիմնադրամի պաշտոնական էջում նվիրատուների, պատվավոր գործընկերների մասին տեղեկություններ չկան։ Ինչո՞ւ։ Ե՞րբ այդ տեղեկատվությունը կհրապարկվի կայքում։

Այսօր՝ մարտի 4-ին, ՏԱ օրենքով պատասխանի համար սահմանված ժամկետի (առավելագույնը հինգ աշխատանքային օր) խախտմամբ, հիմնադրամից պատասխան ենք ստանում, որի ներքո ստորագրված է՝ «Իմ քայլը» հիմնադրամի թիմ։

1-ին. 2-րդ, 5-րդ հարցերին պատասխանել են երեք տողով. «Ի պատասխան Ձեր հարցմանը տեղեկացնում ենք, որ Հիմնադրամի նոր կայքը, որը պատրաստ կլինի առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում, կունենա «Նվիրատուներ» բաժին։ Նշյալ բաժնում զետեղված կլինի նվիրատուների և նվիրաբերությունների մասին տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»։

Որևէ պատճառ, հիմնավորում, պատասխան, բացատրություն,  թե ինչո՞ւ մինչև հիմնադրամի կայքում հրապարակելը այդ տեղեկությունները չեն տրամադրվում լրատվամիջոցին, չկա։  Ամենայն հավանականությամբ, Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամում ցանկանում են «մեր լրահոսի թոփ թեմային հավակնող «մատերիալն»» առաջինը հրապարակել  ու տարածել յուրային համարվող ԶԼՄ-ներում։ Հիշեցնենք, որ Հակոբյանն այդ գրառումն արել էր ֆեյսբուքյան իր էջում։ 

Ինչ վերաբերում է հարցման 3-րդ և 4-րդ կետերին,ապա այս դեպքում էլ որևէ տվյալ  չեն նշել, կցել են Աննա Հակոբյանի մամուլի ասուլիսի տեսանյութի  ու ռեպորտաժի հղումը ու խնդրել ծանոթանալ դրան։  Ի դեպ, հրապարակված նյութին ծանոթ էինք մինչև հղումն ուղարկելը, ասուլիսն էլ լուսաբանել ենք։

Իրականացվող  նախագծերի մասին էլ տեղեկատվությունը գաղտնի է պահվում։ Հիմնադրամից այդ հարցի վերաբերյալ էլ ասացին. «Նոր կայքում ավելի մանրամասն տեղեկություններ կլինեն նաև իրականացվող նախագծերի վերաբերյալ»։


Հիշեցնենք, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածը սահմանում է.

«Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամն http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել՝
1) հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:22
«Խոր Վիրապ» պետական արգելավայրը՝ ջրային թռչունների բնակավայր
Ամեն տարի մայիսի 22-ին նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը։ Այս տարվա կարգախոսն է «Միացիր ծրագրին»։ Հայաստանն աշխարհում իր...
Աղբյուր` Panorama.am
16:14
«Ինչ-որ կերպ մենք բոլորս պետք է ինքնե՞րս կռահենք»: Զախարովան՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից Փաշինյանի դժգոհությունների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 23-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե...
Աղբյուր` Panorama.am
15:41
Շահէ Քէշիշեան. Որպեսզի շարժումը համաժողովրդականություն ունենա, պետք է հայտարարվեն որոշ ծրագրեր
«Մենք արդեն հայաստանցի ենք, հայրենադարձ պիտակը պետք է մի քիչ սահմանափակվի, քանի՞ տարի Հայաստանում պետք է ապրենք, որ էլ չկոչվենք...
Աղբյուր` Panorama.am
15:03
ԱԱԾ-ն՝ Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին
Դեռևս մայիսի 13-ին Panorama.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն Հայաստանի մի շարք բնակավայրերից ռուս զինվորականների և...
Աղբյուր` Panorama.am
15:00
Բագրատ Սրբազան. Գործընթացը մենք չենք հնարել, այն տեղի է ունեցել որպես հետևանք մեր մեծ պարտության
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիկսոպոս Գալստանյանն այս պահին հանդիպում է հայրենադարձների հետ։ Մեկնարկին նա նշեց, որ իր ընտանիքն էլ...
Աղբյուր` Panorama.am
14:44
8 ամիսներին 4 մլրդ 118 մլն դրամի ապօրինի ծագում ունեցող գույք է վերադարձվել պետությանը.Աննա Վարդապետյան
«Այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնում ենք Գավառ համայնքի Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող 0.431 հա մակերեսով հողամասը և...
Աղբյուր` Panorama.am
14:42
Սուրենյանց. Փաշինյանի հետ ասոցացումը հայաստանցիների աչքերում միայն վարկաբեկելու է Արևմուտքը
Քաղաքալգետ Սուրեն Սուրենյանցը գրում է. ««Վարչապետ Փաշինյանը արտակարգ աշխատանք է արել՝ առաջնորդելով իր երկիրը շատ դժվար...
Աղբյուր` Panorama.am
13:58
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի. Այլևս ոչ մի եկեղեցական բրածեծ չի լինելու, չի թունավորվելու, խեղդամահ չի արվելու, չի աքսորվելու, չի հալածվելու
Պատմական գիտությունների թեկնածու Արարատ քահանա Պողոսյանն արձագանքել է ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած հայտարարությանը՝ Պապ թագավորի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Վերջին զանգի օրը որևէ ներողամտություն չի ցուցաբերվելու օրինազանցության նկատմամբ. Ոստիկանություն
Մայիսի 24-ին հանրապետության բոլոր դպրոցներում հնչելու է վերջին զանգը: «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
13:34
Գոհար Ավետիսյանը ներկայացրել է տատիկի տան «ուղղիչ աշխատանքները»
Ռուսաստանում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ինսթագրամի իր էջում տատիկի մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարկել։ Նա ներկայացրել է, թե...
Աղբյուր` Panorama.am
13:23
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Ջիջի» ընկերության նկատմամբ
Հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով
Աղբյուր` Panorama.am
13:07
ՔՊ-ականը՝ եկեղեցու հարկման մասին. Բոլոր ֆինանասկան միջոցները պետք է դուրս բերվեն ստվերից
ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր հայտարարեց՝ վաղուց ենք քննարկում Հայ Առաքելական եկեղեցուն հարկելու հարցը։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
12:55
Մենք չենք խրախուսում չէ՞ դասից փախնելը. Նիկոլ Փաշինյանը՝ ԿԳՄՍ նախարարին
«Նախագծով նախատեսվում է նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 5 հանրակրթական դպրոցին հատկացնել կապիտալ...
Աղբյուր` Panorama.am
12:35
Փաշինյանի հայտարարությունների շնորհիվ թուրքական գրեթե ողջ մեդիան ցնծության մեջ է. Վարուժան Գեղամյան
«Երեկվանից թուրքական գրեթե ողջ մեդիան ցնծության մեջ է: «Հայաստանը հրաժարվում է Մեծ Հայաստանի երազանքից», «Հայոց...
Աղբյուր` Panorama.am
12:30
«Իմ քայլ» հիմնադրամին Զանգեզուրի ՊՄԿ-ի 270 մլն դրամ նվիրատվությունը բացասաբար կազդի Հայաստանի վարկանիշի վրա.Փորձագետ
Օրերս հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն Աննա Հակոբյանի  «Իմ քայլ»-ը հիմնադրամին է փոխանցել 70 մլն դրամի...
Աղբյուր` Panorama.am
12:29
«Դերոյի Արսեն»-ի սպանությունը բացահայտվել է
«Հրազդան» բժշկական կենտրոնից մայիսի 18-ին, ժամը 19.25-ին,  ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
12:07
Մամիջանյան. Դե Սուքիասյանը թող իրենց շարքերում ման գա շահերի գործակալներին
«Մինչև այսօր իշխանությունն այդ ամենն անում էր առանց հայտարարելու»,- խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
11:51
Գառնիկ Դանիելյան. Կիրանցի բնակիչներն այս օրերին ենթարկվում են աննախադեպ ճնշումների
«Այս օրերին Կիրանցի  մեր հայրենակիցները, քույրերն ու եղբայարները ենթարկվում են աննախադեպ ճնշումների»,-խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
11:33
Սեյրան Օհանյան. Պարոն Սուքիասյանը մի քանի բան է մոռանում
«Սահմանագծման ու սահմանազատման գործընթացն իրականացվում է մեր հասարակությունից թաքցնելով»,-խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի, իսկ դու ի՞նչ ես արել. Վարազդատ Հարությունյանը՝ Փաշինյանին
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Պապը 371 թվականին Ձիրավի ճակատամարտում հռոմեացիների աջակցությամբ պարտության է մատնել երկիրը...
Աղբյուր` Panorama.am
11:05
ԵԿՄ սպանված անդամի հարազատները վստահ են՝ նրան խեղդել են. Կասկածներ ունեն քննության օբյեկտիվության վերաբերյալ
Ներքին Հանդում այս տարվա փետրվարի 13-ին սպանված  ԵԿՄ անդամ Գոռ Աստարյանի հարազատները կասկածներ ունեն քննության օբյեկտիվության...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանակությունների արկղը ու հափշտակել գումարը
Մայիսի 23-ին, ժամը 03:30-ի սահմաններում Երևանում անհայտ անձը կամ անձինք Նոր Նորք վարչական շրջանի Ա. Բակունցի 4 հասցեում գործող...
Աղբյուր` Panorama.am
10:34
Մեր սրտերը, աղոթքները Իրանի ժողովրդի, նրա հոգևոր առաջնորդի հետ են. Բագրատ սրբազան
«Մեր սրտերը, աղոթքները Իրանի ժողովրդի, նրա հոգևոր առաջնորդի հետ են՝ հարազատության զգացումով»,-Երևանում ԻԻՀ-ի դեսպանատան դիմաց...
Աղբյուր` Panorama.am
10:00
Փարիզի սրտում բացվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակ
Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի օրը, մեծանուն երգչի անունով անվանակոչվել է Ելիսեյան դաշտեր (Շանզ-Էլիզե) պողոտայի և Կոնկորդի...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ֆրանսիայի նախագահը հայերեն գրառում է արել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքում հայերեն գրառում է արել ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի...
Աղբյուր` Panorama.am
09:30
Մայիսի 22-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 5 սմ-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից. Լևոն Ազիզյան
«Մայիսի 22-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 5 սմ-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից»,- այդ մասին հայտնել է ՇՄՆ...
Աղբյուր` Panorama.am
09:13
Մայիսի 23-ին փոխանակման կետերում դոլարը արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ արժեզրկվել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.80 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:12
Ինչ եղանակ է սպասվում այսօր
Երևանում մայիսի 24-26-ին, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Երևանի ջրահեռացման համակարգի պատասխանատուն «Վեոլիա ջուր»-ն է. որևէ պարզաբանում հնչե՞լ է մայրաքաղաքի փողոցների գետերի համար
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին առնվազն մեկ ամսվա ընթացքում հորդառատ անձրևների հետևանքով մայրաքաղաքի փողոցներում որոշ օրերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գառնիկ Դանիելյան. Կիրանցի բնակիչներն այս օրերին ենթարկվում են աննախադեպ ճնշումների
12:15 23/05/2024

Գառնիկ Դանիելյան. Կիրանցի բնակիչներն այս օրերին ենթարկվում են աննախադեպ ճնշումների

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}