Քաղաքական 19:22 11/03/2019 Արցախ

Ալեն Ղևոնդյան. Չպետք է մոռանալ, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգերը հաղթաթուղթ են

Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստ հրավիրելը հավանաբար աննախադեպ ֆորմատ է ենթադրում։ Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«Անկասկած, իրավիճակային զարգացումները ենթադրում են հայկական կողմից որոշակի քայլեր։ Դրանք օպերատիվ կարևորության քայլեր են՝ Արցախին բանկցային ներկա հանգրվանին  ներգրավելու առումով»,-ասաց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ վարչապետի Արցախ այցի մասին առաջինը տեղեկացրեց Արցախի Հանրապետության աշխատակազմը, դրան հետևեց Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությունը, որտեղ մանրամասնում էին, որ նախատեսվում է Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Սրան էլ նախորդել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը։

Ալեն Ղևոնդյանի խոսքով,  ԱԱԽ նիստում ենթադրաբար քննարկվելու են  բանակցային օրակարգի հռչակված, ներկայացված, ինչպես նաև փակ բաղադրիչներ։

«Որպեսզի ազգային շահերի ընդգրկվածություն և համահունչություն լինի, հավանաբար մտածել են, որ պետք է միացյալ քննարկում իրականացվի։ Այդ առումով, կարծում եմ, քայլը ճիշտ է։ Մյուս կողմից էլ Փաշինյանը, հավատարիմ մնալով Արցախը բանակցային գործընթացի մաս դարձնելու իր թեզին, այդ ֆորմատով Արցախին մասնակից կդարձնի այն դիրքորոշման, որը այնտեղ կմշակվի ու կհանրայնացվի։ Ընդհանուր առմամբ, սա իրավիճակի տրամաբանական արձագանք էր»,-ասաց քաղաքագետը։

Մինսկի խմբի հայտարարության մեջ նշվում էր բանակցային ձևաչափի փոփոխության անընդունելի լինելու մասին։ Panorama.am-ի զրուցակիցը համարում է, որ Փաշինյանը քայլ է անում Հայաստանի ու Արցախի միացյալ դիրքորոշումների ֆորմալիզացիայի համար։

«Կարծում եմ, սա ավելի շատ հրապարակային դիվանագիտության քայլ է, որովհետև բանակցությունները փակ դռների հետևում ինտենսիվ քննարկումներն են, որոնց ընթացքում կլինեն շահերի բախում, առևտուր, անհանդուրժողականություն։ Կարծում եմ, ստեղծված իրավիճակում սա վատ լուծում չէր»,-կարծիք հայտնեց Ալեն Ղևոնդյանը։

Խոսելով հայկական կողմի քայլերի մասին, որոնք պետք է հետևեն միջնորդների հայտարարությանը, քաղաքագետը նկատեց, բանակցությունները կշարունակվեն մադրիդյան սկզբունքների հիման վրա, պետք է դետալ առ դետալ հասկանալ, թե դրանք ինչ հարաբերակցությամբ, ինչ կարգավիճակով, ինչ խորությամբ ու ինչ ժամանակաշրջանում են կիրառելու տեսանկյունից մեզ համար շահեկան։

«Ամենակարևորը չպետք է մոռանալ, որ որպես հաղթաթուղթ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգերն են, որոնք շոշափելիորեն փոխել են արցախյան բանակցային գործընթացը 2016 թ. ապրիլյան ռազմական գործողություններից ի վեր։ Այստեղ շատ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Ադրբեջանը փաստորեն հստակեցում չի մտցնում՝ ինքը խաղա՞ղ կարգավորման կողմնակից է, թե ըստ իրավիճակի, կարող է նաև քայլ կատարել դեպի ռազմական գործողությունների վերսկսում։ Հետևաբար, փոխադարձ վերահսկելիության մեխանիզմները՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումների շրջանակում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը, մշտադիտարկման մեխանիզմների կատարելագործումը կարող են փոքրիկ, բայց կարևոր գրավականները լինել, որ խնդիրը հետագայում, մեծ հավանականությամբ, կարող է լուծվել խաղաղ։ Մյուս կողմից էլ դրա արդյունքում հստակեցում կմտցվի մշտապես հնչող փոխադարձ մեղադրանքների համատեքստում, որոնք լինում են ռազմական սրացման դեպքում։ Դրանք իրապես կարևոր են, եթե մենք ուզում ենք խնդիրը լուծել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վերաբերյալ ոչ մի խոսք չկար։ Քաղաքագետը դրանց բացակայությունը համարում է ոչ դրական միտում։

«Բայց եթե Մինսկի խմբի համանախագահները հաշվեն, այպես ասած, որ դա անցած փուլ է, հայկական կողմը պետք է շեշտադրում կատարի այդ իրողությունների վրա։ Այս առումով մենք պետք է հստակ քաղաքական որոշում ընդունենք, բոլոր կողմերը պետք է ունենան այն մոտեցումը, որ եթե պատերազմում ենք, ուրեմն պատերազմում ենք, եթե բանակցություններ ենք վարում, ուրեմն բանակցություններ ենք վարում»,-ասաց նա։

Նա ընդգծում է, հայկական կողմը երբեք միակողմանի զիջումներին կողմ չի եղել, իսկ հիմա փորձում են ձևավորել այնպիսի մթնոլորտ, որ Հայաստանը խոչընդոտում  է բանակցային գործընթացի առաջընթացին։

«Գոնե հրապարակային այդպիսի տպավորություն է ստեղծվում մեր շուրջ, որպեսզի հետագայում լեգիտիմացնեն հնարավոր ճնշման մեխանիզմները մեր նկատմամաբ, այդ թվում նաև ռազմական»,-ընդգծեց նա՝ միաժամանկ լրջանալու կոչ անելով բոլորին՝ իշխանություններին ու նաև հասարակությանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Չէ որ ես ասել եմ, որ վտանգը դեռ դեմներս ա. Կիրանցի վարչական շրջանի ղեկավար
«Չէ որ ես ասել եմ, որ վտանգը դեռ դեմներս ա»,- 168․am-ին ասել է Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը՝ նշելով, որ իր խոսքերը սխալ...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել  և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}