Իրավունք 13:30 19/03/2019 Հայաստան

Փաշինյանը Մարտի 1-ի մասին

«Մեր խնդիրն այն է՝  ունենանք այնպիսի դատարան, որ և Ռոբերտ Քոչարյանի հարցը, և պայմանական ցանկացած քաղաքացու հարց քննարկվի օրինականության  և օբյեկտիվության շրջանակներում»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի հայտարարություններին, որ հաշվեհարդար է տեղի ունենում:

Նրա խոսքով՝  ներկայիս  կառավարությունը և ինքն անձամբ 100 տոկոսով հավատարիմ են այդ քաղաքականությանը. «Այդտեղ որևէ կասկած որևէ մեկը չպետք է ունենա»:

Ինչ վերաբերում է հաշվեհարդարին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հաշվեհարդարն անհամատեղելի բառապաշար է մի կառավարության նկատմամբ, որն այդպիսին դարձել է սիրո և համերաշխության հեղափոխության միջոցով:

«Եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, ապա շատ կարճ, կոնկրետ հաշվեհարդարների և հնարավորությունը կար, և ժամանակը, և համատեքստը կարող էր լինել: Ուզում եմ ասել՝ խնդրում եմ որևէ մեկին որևէ գործողություն երբևէ չդիտարկել ինչ-որ անձնական զգացումների, ընկալումների, անձնական պատկերացումների շրջանակում: Դա յուրաքանչյուրի իրավունքն է՝ ցանկացած մեկնաբանություն տալ, ուղղակի հենց այդպիսի մեկնաբանությունների հեղինակներին խանգարում են իրավիճակը օբյեկտիվ ընկալել»,– ընդգծեց վարչապետը:

Հարցին, թե արդյոք նոր քրեական գործ կհարուցվի Մարտի 1-ի զոհերի բացահայտման  առումով, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոր քրգործ հարուցելու անհրաժեշտություն չկա, քանի որ այդ գործը հարուցվել է:

Նա նաև նշեց, որ առնվազն այն հայտարարությունների մակարդակով, որ արվել է Քննչական մարմինների կողմից,  գործ ունեն հետևյալ փաստի հետ, որ Մարտի 1-ի պարկուճները փոխվել են:

«Այսինքն՝ այն պարկուճները, որոնք հաջորդ օրը քննչական խմբի կողմից հայտնաբերվել են դեպքի վայրում, կրակված են եղել, այդ պարկուճները փոխվել են: Ինչո՞ւ են փոխվել, որովհետև այդ պարկուճների փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, ենթադրում եմ, այդ թվում՝ սպանությունների կոնկրետ կատարողներին բացահայտելու առումով: Հակառակ դեպքում՝ ի՞նչ իմաստ ուներ փոխել պարկուճները: Այո, հնարավոր է այդտեղ կար երկրորդ կոնտեքստը, որ դրանով փորձ է արվել թաքցնել բանակի հնարավոր ներգրավվածությունը գործընթացին, բայց կարող է լինել նաև վարկած, որը շատ մեծ հավանականություն ունի, որ նաև այդտեղ եղել են այն պարկուճները, որոնք կապ ունեն սպանությունների հետ: Այսինքն՝ սպանություն կատարած փամփուշտի գնդակի պարկուճային մասը եղել է տեղում: Եթե սա է վարկածը, նշանակում է, որ քննչական մարմինն իմացել է՝ ովքեր են սպանողները: Հետևաբար, այն բոլոր մարդիկ, որոնք նախաձեռնել են պարկուճների փոփոխությունը, իրենք պետք է ներգրավվեն և տան ցուցմունքներ»,- ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  սպանությունների բացահայտման գործն առանցքային կարևոր գործ է, իսկ երբ 2018 թ-իօգոստոսի 17-ին հայտարարում էր, որ ըստ էության, Մարտի 1-ի գործը բացահայտված է, նաև  դա նկատի ուներ:

«Հիմա այդ մարդիկ պետք է գան ասեն, թե ինչու են պարկուճները փոխել: Բայց այդ մարդիկ, կարծես գալու և ասելու ցանկություն չունեն: Դա լավ չի, բայց դա չի նշանակում, որ քննությունը չի շարունակվելու և որևէ կասկած չի կարող լինել, որ Մարտի 1-ի գործի բացահայտման առումով արվելու է ամեն ինչ: Հայաստանում շատերը տպավորություն ունեն, թե ես եմ քննությունը վարում, ասում եմ՝ էս մեկին ձերբակալել, մյուսին բռնել, էն մեկի խափանման միջոցը փոխել, այստեղ-այնտեղ խուզարկություն անել: Դա այդպես չի, թե այդպես լիներ,  դա կլիներ սխալ»,- նշեց վարչապետը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}