Կողոպուտ՝ ուղիղ եթերում
Բրազիլական Սան-Պաուլուում ռադիոծրագրի հաղորդավարն ու հյուրերը, որոնք եղել են ուղիղ եթերում, դարձել են կողոպուտի զոհ։
Եվրանյուզը գրում է, որ երեք հանցագործ, սպառնալով զենքով, նախ հավաքել են սեղանից բոլոր սմարթֆոններն ու բջջային հեռախոսները, այնուհետև պահանջել են հանել ժամացույցերը և տալ ոսկե զարդերը։ Ինտերնետ-հեռարձակմամբ միջադեպին հետևել է շուրջ 30 ռադիոունկնդիր։
Ոստիկանները դեպքի վայր են հասել, երբ արդեն կողոպտիչները թաքնվել են։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց