Գագիկ Հեբոյանը կմնա կալանավորված. դատարանը մերժեց պաշտպանական կողմի բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում է կայացվել մերժել դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպանական կողմի բողոքը` վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման դեմ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է Հեբոյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանից։
«Այն կարեւոր ապացույցները, որ անհրաժեշտ են կաշառք ստանալը ապացուցելու համար, վարույթ իրականացնող մարմինը չունի»,ասել է Գրիգորյանը:
Նրա խոսքով` այսօրվա նիստի ընթացքում քննիչը ներկայացրել է գործով հանցակից փաստաբան Վահագն Դանիելյանին մեղադրանք առաջադրելու մասին որոշումը, որի վերաբերյալ պաշտպանական կողմը առարկություններ է ներկայացրել. «Մենք համաձայն չենք այդ որոշման մեջ արձանագրված հետեւություններին, որովհետեւ դրանք հիմնված են բացառապես ենթադրությունների վրա»:
Գագիկ Հեբոյանը այսօրվա նիստին ներկա է եղել: Պաշտպանի խոսքով` նա չի ընդունում, որ փաստաբան Վահագն Դանիելյանը օժանդակել է իրեն. «Հեբոյանը դատարանի դահլիճում բացատրություն Է տվել է, շեշտել, որ վերցրած գումարը եղել է իր պարտքի մի մասը. եթե ինքը նախապես իմանար, որ դա մշակված գումար է, չէր վերցնի»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորին գումար փոխանցած փաստաբանը կալանավորվեց
- ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում դատավորի ձերբակալությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին