Քաղաքական 12:52 15/04/2019 Հայաստան

«Նրանք, ովքեր հարձակվում են միասին»

«Նրանք, ովքեր հարձակվում են միասին»

1994 թվականի Ռուանդայի ցեղասպանության հիմնական գործը արել է   հուտուների «Ինտերահամվե»  կամավորականների խմբավորումը։ Կինյառուանդա լեզվով Ինտերահամվե թարգմանաբար նշանակում է «նրանք, ովքեր հարձակվում են միասին»։ Այդ ցեղասպանությունը պատմություն է այն մասին, թե ինչ անմարդկային արհավիրքների կարող է հասցնել հասարակության մեջ ատելության քարոզը, անհանդուրժողականությունը, ներքին թշնամանքը։
                            
Նախաքաղաքացու օրը

Կհամարձակվեմ պնդել, որ մենք հայ հասարակությանը չենք ճանաչում։ Մենք լավ չենք պատկերացնում նրա շերտերը, նրա թաքնված ագրեսիայի պոտենցիալը, նրա իրական արժեքները և մնացած՝ այլ հասարակություններին բնութագրող որակները։ Պատմությունը եղել է ծանր, ուսումնասիրությունները՝ քիչ։ Մենք դեռևս ապրում ենք ուրիշների և հաճախ՝ ինքներս մեր մասին հորինած պատկերացումների և հորինվածքների շրջանակում։

Հետևաբար՝ ինքնաճանաչման փուլը, իրական ընկալման, դժվար խոստովանությունների փուլը առջևում է։ Եվ ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչերի է դա բերելու։ Ջինը արդեն բաց է թողնված, պրոցեսը կարծես թե անդառնալի է։ Եթե այս պրոցեսը մատնվի ինքնահոսի՝ միտումնավոր  կամ ոչ միտումնավոր, բայց անգրագիտության պատճառով սխալ ուղղորդվի, մենք ստանալու ենք մի իրականություն, որից միայն խուսափել է պետք։ Կա մեկ ճանապարհ՝ շատ զգույշ ու գրագետ ազդել պրոցեսների վրա, կրթել հասարակություն, թույլ չտալ վտանգավոր միտումներ։

Երբ հարթակից հնչեց հասարակությունը սև ու սպիտակի բաժանելու հրահանգը, երբ հորինվեց հեղափոխություն և հակահեղափոխություն բաժանումը, հնի ու նորի բանաձևը, ինձ համար պարզ էր, որ սխալի ստարտի կոճակը սեղմել ենք։ Իսկ երբ նկատեցի, որ հարթակում՝ բանախոսի հետևում կանգնած կիրթ մարդիկ ծափահարում են, այլևս չմնաց ոչ մի կասկած, որ մտնում ենք բարդ ու վտանգավոր փուլ։

Եթե հարթակը ավելի զուսպ լիներ, կարելի էր ենթադրել, որ կա մի շերտ, որը հասկանում է, որ որևէ դեպքում, որևէ նպատակի համար չի կարելի հասարակությունը բաժանել ներքին թշնամիների։ Որովհետև դրանից մինչև «Նրանք, ովքեր հարձակվում են միասին» հեռու չէ։

Ոչ մի դեպքում չի կարելի հայ հասարակությանը խրախուսել մատնություն անել. դեմը չենք առնի։ Դրա սաղմերն արդեն նկատվում են։ Այս հասարակությանը դեռ ոչ ոք չի բացատրել 37-ի սուտ մատնության և «հանուն ճշմարտության և օրենքի» վարքագծի տարբերությունը։ Տնտետուն, գյուղ առ գյուղ թշնամանալու են, ու հետո երկար տարիներ հնարավոր չի լինելու հաշտեցնել։

Այս հասարակությունը չգիտի շատ բաներ, որովհետև չեն ասել, չեն սովորեցրել՝ սերունդներ շարունակ։ Փոխարենը՝ փայլուն գիտի մեկի վրա զանգվածային, «շատով» հարձակվելու արվեստը։ Տրանսգենդերի պատմությունից միակ շահողը Նազենի Ղարիբյանն էր։ Մինչ տրանսգենդերի ելույթը հայ հասարակության թիվ մեկ կոնսոլիդացված թիրախը Ն. Ղարիբյանն էր։ Մեր հասարակությունն անընդհատ սպասում է, որ մեկին նշանակեն թիրախ, ու իրենք տոտալ զանգվածներով հարձակվեն։ Ապահով հարձակվեն։ Նազենի Ղարիբյանի վրա հարձակվել էին բոլորը ու նաև նրանք, ովքեր երբևէ օպերան ներսից չեն տեսել, և այդ հեռանկարը նրանց չի սպառնում։ Տրանսգենդերը փրկեց Նազենիին՝ իր վրա վերցնելով համայն հայության ցասումը։ Բայց այս շղթան շատ դժվար է լինելու կանգնեցնել. վաղը կմոռանան տրանսգենդերին ու կանցնեն հաջորդին, հետո՝ մյուսին, հետո՝  հարյուրերորդին։ Ենթադրաբար՝ ոմանց հանդեպ ագրեսիան սոցցանցերից մի օր կանցնի իրական կյանք, ու մենք կունենանք հաշվեհարդարների սահմռկեցուցիչ պատմություններ։

Այս հասարակությանը ոչ ոք երբևէ չի կրթել, բայց մինչև վերջին գիծը օգտագործել են նրա անկրթությունը. օգտագործել, օգտագործել, օգտագործել։ Այս առումով ամենաբնորոշը Հայաստանի ամենաթունավոր հարթակին վերածված՝ օպերայի հարթակն էր։ Անկախության ձևավորման տարիների ազնիվ, ինքնաբուխ, ազատ մտքի հարթակից այն սահուն փոխակերպվեց քաղաքական հաշվենկատ առևտրի ու մանիպուլյացիաների հարթակի։ Գուցե ՝ դա համարժեք պատասխանն էր իշխանությունների՝ ոչ հասուն քաղաքական պահվածքի և այլ որակների։ Ինչ էլ որ լինի պատճառը, հետևանքն եղավ այն, որ, վաղ 2000-ականներից սկսած, այս հասարակության տարբեր սերունդներին թունավորել ու մոլորեցրել են այդ հարթակից, ներշնչել սեփական շահով պայմանավորված գաղափարներ, ներարկել ատելություն, սերմանել պառակտում ու թշնամանք, տարածել ամենագռեհիկ ստերը՝ բամբ, ճղճղան, երգեցիկ, հոգևոր և այլ տիպի ձայներով։ Նայած, թե ով՝ ինչ փուլում։ Այսօր այդ հարթակն իր բովանդակային ու գեղագիտական ողջ «հմայքով» սահուն տեղափոխվել է սոցիալական ցանցեր։

Այն, ինչը սկսվեց կատարվել սոցիալական ցանցերում մեկ տարի առաջ ու շարունակվում է առ այսօր, դա մենք ենք, մեր հասարակությունը։ Եթե մարդը դրսևորում է նման վարքագիծ ու արժեհամակարգ սոցցանցերում, ապա նույնին ընդունակ է տանը, ընտանիքում, աշխատավայրում, բանակում, փողոցում՝ ամենուր։ Սա ինքնին արդեն լրջագույն խնդիր է։ Սրա ամենալուրջ պատնեշը, ամենաէֆեկտիվ լուծումը կլիներ այն, որ նոր իշխանությունը որպես քաղաքացի լիներ ավելին, քան՝ իր համակիրների սոցցանցը։  Իշխանությունը Հայաստանում միշտ պետք է լինի ավելի զուսպ, քան հասարակությունը, ավելի հանդուրժող, քան հասարակությունը, ավելի լայնախոհ, քան հասարակությունը, ավելի հստակ, քան հասարակությունը։ Երբեք իշխանությունը Հայաստանում չպետք է տուրք տա հանրային ագրեսիվ կամ հետադիմական հոսքերին։ Երբեք, ոչ մի պայմանով։  Իսկ այսօրվա պայմաններում թերևս կա անհրաժեշտություն՝ միասին տոնելու մի օր, և այն պիտի կոչվի Նախաքաղաքացու օր։

Շատ զգույշ պետք է լինել լրատվամիջոցների և լայվերի զանգվածային ազդեցության հարցում։ Դրանք մեր տիպի հասարակությունների վրա ունենում են տասնապատիկ ավելի ուժեղ ազդեցություն, և շատ հեշտ է այս կամ այն մարդու կամ խավերի հանդեպ չարություն ու թշնամանք ձևավորել։ Սա շատ խաբուսիկ հաջողություն է, որովհետև անձերը ժամանակի ընթացքում կփոխվեն, իսկ սերմանված չարությունը շատ երկար է մնալու և անընդհատ ձգտելու է պարպվել՝ նոր հասցեներ  փնտրելով։ Կար մի լրատվամիջոց՝ «Հազարավոր բլուրների ազատ ռադիո և հեռուստատեսություն» RTLM, որը մի երկրում այնքան սև ու սպիտակի քարոզ արեց, որ դա վերջացավ աննկարագրելի ողբերգությամբ։

«Ատելության ռադիոները», ճակատագրի հեգնանքով, իրենց անվան մեջ   հաճախ կրում են «ազատ» և «ազատություն» բառերը։ Շատ զգույշ պետք է լինել լայվերի դաշտում։ Որովետև ոչ մի ֆեյք երբեք այդքան վնաս չի կարող տալ, այդքան պառակտում ու անորոշություն չի կարող տարածել, որքան՝ պաշտոնյայի հստակ անուն ազգանունով լայվը։ Հայ հասարակության բոլոր շերտերը բացահայտված չեն. սա դեռ մութ անտառ է, երբեք չի իմացվի՝ ինչպիսին են լինելու ռեակցիաները, հետևանքներն ու հետևությունները։ Երբ որևէ աշխատասենյակում հերթական անասունի նամակը կպատրաստվի, հիշել է պետք, որ լուրջ իշխանությունը Հայաստանում բոլորովին այլ խնդիր ունի՝ կրթել, հանդարտեցնել հասարակությանը։ Հակառակը լրիվ այլ տեղ է տանելու։ Նամակ է՝ կհորինվի, կտարածվի, կանցնի, բայց զանգվածները կդառնան ավելի մոլորված ու անփարոս։ Այս պայմաններում ցանկացած մարդու կամ ցանկացած գաղափար կարելի է սարքել թիրախ ու «ագրեսիվ շատով» հարձակվել վրան։

Այս ամենի զուգահեռ պրոցեսը վախն է։ Երբ գործում է «նրանք, ովքեր հարձակվում են միասին» օրենքը, մնացածը սկսում են զգուշանալ, վախենալ։ Վախը խժռում է անհատականությունը, անհատի ձայնը։ Մյուսները, որոնք չեն կիսում զանգվածի տեսակետը, սկսում են վախենալ՝ իրենց ձայնը բարձրացնել, իրենց անհամաձայնությունն ասել։ Երբ ամիսներ առաջ սկսվեց ուղղորդվող տեղեկատվական արշավը Ռ. Քոչարյանի դեմ,  երբ  նրան սկսեցին մեղադրել բոլոր հնարավոր և անհնարին մեղքերում, շատերը, որոնք հասկանում էին, որ գործի մեծ մասը ուղղորդվող բանահյուսություն է, վախեցան բարձրաձայն դա ասել։ Դիմացը ագրեսիվ շատն էր՝ իր ուղղորդվող չարությամբ։ Ու հանկարծ չմտածեք, թե դա ընդամենը Քոչարյանի անձով էր պայմանավորված։ Երբ բազմությունը ամենավերջին բառերով հարձակվեց «Իմ քայլի» կառավարության անդամ Նազենի Ղարիբյանի վրա, «Իմ քայլի» անդամները (որոնք, ի դեպ, շատ լավ գիտեին, որ դա Ն. Ղարիբյանի խաղը չէր), նրա համար չպայքարեցին, չպաշտպանեցին, դուրս չեկան «շատի» դեմ, գերադասեցին չերևալ, քանի որ դիմացը շատով էին։ Հետևաբար՝ ոչ ոքի թող չթվա թե, ինքը ապահովագրված է, ու երբ «շատը» մի օր կհարձակվի իր վրա, իր թիմերն ու թիմակիցները, համախոհներն ու լայնախոհները ամուր կկանգնեն։ 

Ի՞նչ լուծում կա

Մենք պետք է հասկանանք խնդրի կարևորությունը։ Սա տեսական քննարկում չէ, սա շատ կոնկրետ հարց է՝ կոնկրետ իրականությամբ և կոնկրետ հետևանքներով։ Պետք է զգույշ լինել կախելու, այրելու, մատնելու, ուրանալու սողացող միտումներից։ Մենք պետք է ձևակերպենք նոր խաղի կանոն. որևէ շահի, որևէ նպատակի համար այսուհետ թույլ չտալ ներքին բարիկադներ, ներքին բաժանումներ, ներքին թշնամության սերմանում։ Մենք պետք է շատ զգույշ լինենք ազգային անվտանգությանը վերաբերող ձևակերպումների մեջ, հանկարծ որևէ վտանգավոր գաղափար չդրվի շրջանառության ու չշահի հանրության սիրտը (կարմիր թուրքերին Ղարսը հանձնելու օրինակով)։

Շատ կարևոր է, որ իշխանությունը բոլոր կարևոր հարցերի շուրջ ճիշտ ժամանակին և հստակ ձևակերպի իր տեսակետները։ Սա վերաբերում է բոլոր իշխանություններին։ Անկարծիք, անկայուն տեսակետներով իշխանությունը ամենապարարտ միջավայրն է՝ վտանգավոր հասարակական տրամադրությունների զարգացման համար։ Ցավոք, մեր հանրային ինստիտուտները դեռևս մեծ դժվարությամբ են գեներացնում առողջ գաղափարներ, և, որպես կանոն, պաշտոնական տեսակետի բացակայության դեպքում, հակագիտական ու հակաօրինական մտքերի հեղեղ է սկսվում։

Երբեք չի կարելի հասարակությանը մատուցել թիրախներ. ոչ մի շահի, ոչ մի նպատակի համար։ Դա վերջ չունեցող պրոցես է։ Եվ սա բոլորից ավելի արագ պետք է հասկանան ԱԺ-ի 88-ը և կառավարության անդամները։ Որոշ ժամանակ անց նրանք են դառնալու թիրախը.  դա պետք է հիմա գիտակցել՝ բարձր վարկանիշի պահին։ Պետք է այս պահից սկսած անել ամեն ինչ, որ այդ ժամանակ տրամադրությունները չլինեն անկառավարելիության հասնող ագրեսիվ։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}