Թրամփն ընդունել է Եղիսաբեթ Երկրորդի հրավերը
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է պետական այցով թագավորություն այցելելու հրավերը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է Reuters-ը։
Բուքինգհեմյան պալատը հաստատել է, որ թագուհին նախագահին և նրա կնոջը հրավիրել է Բրիտանիա հունիսի 3-5-ը, իսկ ԱՄՆ առաջնորդը համաձայնվել է։ Պալատից հաստատել են, որ Թրամփը եռօրյա պետական այցով է լինելու Բրիտանիայում։ Այլ մանրամասներ առաջիկա այցի և ծրագրի մասին կհայտարարվի ավելի ուշ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան