Ուկրաինայում անցկացվում են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայի հայկական տարածաշրջանային համայնքները կազմակերպում և իրականացնում են թեմատիկ և հիշատակի տարբեր միջոցառումներ։ AnalitikaUA.net-ի հաղորդմամբ, այսօր Լուցկ քաղաքում կայացել է խաչքարի բացման արարողություն։
Այսօր և վաղը նախատեսված են կլոր սեղան քննարկումներ, թեմատիկ ցուցահանդեսներ, հիշատակի հանդիպումներ, ֆլեշմոբեր, երթ, ծառատունկ, 1915 թվականի իրադարձությունների թեմայով վավերագրական և թեմատիկ ֆիլմերի ցուցադրություն և այլ միջոցառումներ։
Ապրիլի 24-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի համար հիշատակի աղոթք կհնչի: