People. Մոլորակի ամենագեղեցիկ կինը
People ամսագիրն ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր Ջենիֆեր Գարներին ճանաչել է մոլորակի ամենագեղեցիկ կին։ ՏԱՍՍ-ը, հղում անելով ամսագրի կայքին, գրում է, որ նա հայտնվել է People-ի ամենամյա հատուկ թողարկման՝ The Beautifull Issues 2019-ի շապիկին։
«Ես երբեք չեմ եղել այն գեղեցկուհիներից մեկը, ես ուղղակի շրջանցել եմ անինքնավստահությունը, չնայած ես ինձ հմայիչ չեմ համարել։ Դա չի եղել իմ կյանքի մասը»,- ասել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր 47-ամյա դերասանուհին։
Գարները նկարահանվել է «Լրտեսուհին» սերիալում, «Թիմոթի Գրինի արտասովոր կյանքը», «Թոկից փախածը» և այլ ֆիլմերում։
Սկսած 1990 թվականից, People ամսագիրն ամեն տարի կազմում է աշխարհի ամենագեղեցիկ 50 մարդկանց ցուցակը։ Առաջին մարդը, ով եղել է այդ ցուցակի առաջին համարը, եղել է դերասանուհի Միշել Պֆայֆերը։ 2018-ին ամսագիրն աշխարհի ամենագեղեցիկ կին էր ճանաչել երգչուհի Փինկին։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան