Ազնվացեղ եղջերուների երկրորդ ձագն է ծնվել
«Աղջիկ ենք ունեցել»,-ավետում են Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղից։
«Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում» օրեր առաջ ծնվել է երկրորդ ձագը՝ իգական սեռի է, առողջ է ու ժիր։
Մասնաճյուղի ֆեյսբուքյան էջն առաջարկում է նորածին ձագին անուն ընտրել. «Եկեք միասին անուն որոշենք։ Ի դեպ, նրա եղբոր անունը Դիլի է»։
Նկարահանումն արվել է սիրողական տեսախցիկով՝ ձագի ծնվելուց ժամեր անց։
Հարակից հրապարակումներ`
- Իրանից Հայաստան ժամանեց ազնվացեղ եղջերուների երկրորդ խումբը
- Իրանից բերված ազնվացեղ եղջերուներից մեկը ձագ է ունեցել
- Ուրախալի լուր. Կովկասյան ազնվացեղ եղջերուները Հայաստանում են
- Իրանը Հայաստանին ազնվացեղ եղջերուներ կտա
Լրահոս
Տեսանյութեր
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան