Կանադայում շուրջ 600 հրշեջ և ավիացիան փորձում են մարել անտառային հրդեհները
Շուրջ 600 հրշեջ և 28 ուղղաթիռ ներգրավվել են Կանադայի Ալբերտա նահանգում բռնկված անտառային հրդեհների մարման աշխատանքներում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CTV հեռուստաընկերությանը։
Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, կրակով է պատված 127 հազար հա տարածք։ Նախորդ շաբաթ այդ տարածքը կազմում էր 80 հազար հա: Ըստ իշխանությունների՝ կրակի տարածմանը նպաստում են չոր եղանակն ու ուժեղ քամին:
Ըստ աղբյուրի՝ 194 հրշեջները պաշտպանում են Հայ Լեվլ քաղաքի տներն ու այլ օբյեկտներ, որոնք գտնվում են հրդեհի ամենամեծ օջախից ոչ հեռու։ Առնվազն 400 հրշեջ, ինչպես նաև ավիացիան զբաղվում է հրդեհաշիջման աշխատանքներով։
Անտառային հրդեհներից 14 կմ հեռավորության վրա գտնվող Տրաուտ- Լեյք բնակավայրում արտակարգ դրություն է սահմանվել:
Տուժածների մասին էլ առայժմ տեղեկություններ չեն հայտնում։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ