ԱԺ հերթական նիստերի օրակարգը չհաստատվեց
Խորհրդարանի հերթական քառօրյայի օրակարգը չհաստատվեց։ Հարցը մերժվեց 61 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Նշենք, որ մեծ օրակարգը հաստատելու համար անհրաժեշտ էր 66 կողմ ձայն:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Օրակարգը չհաստատվեց, շատ լավ, օրակարգ չունենք, ընդմիջում»։
Հիշեցնենք, որ մինչ այդ քննարկվեցին ընդդիմադիր երկու խմբակցությունների հեղինակած նախագծերն օրակարգ ներառելու հարցերը, որոնք սակայն քվեարկությունից հետո չընդգրկվեցին լիագումար նիստերի օրակարգ։
«ԱԺ Կանոնակարգ» օրենքի համաձայն՝ օրակարգի երկրորդ բաժինն այն հատվածն է, որտեղ հարցերը ներառվում են հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու օրերի հաջորդականությամբ: Երկրորդ բաժնի հարցերի թիվը որոշելիս հաշվի են առնվում Կառավարության, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների գրավոր առաջարկները, առաջիկա հերթական նիստերում քննարկման ենթակա հարցերի ծավալը, ինչպես նաև հարցերի քննարկման տևողությունները սահմանելու, լրացուցիչ նիստեր անցկացնելու կամ հերթական նիստերը շարունակելու հնարավորությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԼՀԿ-ն առաջարկում է երկրի առաջին դեմքերի արարողակարգային ծախսերը դարձնել թափանցիկ
- Մեկնարկեց ԱԺ քառօրյան
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց