Մարուքյանի արձագանքը. «Դուք դեռ երկար տարիներ պետք է աշխատեք, որ կլասիկի մակարդակին հասնեք»
«Շատ հետաքրքիր էր Համազասպ Դանիելյանի ելույթը, հասկանում եմ, որ գայթակղությունը մեծ է, ձեր՝ իմ հաշվին ինքնահաստատվելու, իմ հաշվին հայտնի դառնալու, քանի որ հայտնի խոսք կա, ասում է՝ խփում ես հայտնի մարդուն, իր հաշվին սկսում ես կայանալ, բայց մենք անգամ դա չենք ձեզ թույլ տալու, ձեր ելույթի մեջ 67 անգամ պարոն Մարուքյան նշելով դուք դեռ երկար տարիներ պետք է աշխատեք, որ կլասիկի մակարդակին հասնեք»,- «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ելույթից հետո իր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորն ասաց, որ ինքը խոսել է սկզբունքայնության մասին. «Ուզում եմ հասկանալ ձեր իշխանությունն իր հայտարարած սկզբունքները պահու՞մ է, թե՞ չէ։ Հայտարարել է, որ համալսարանի դուռը փակողը ռեկտոր չպիտի աշխատի, փաստ եմ ներկայացրել, ասել եմ՝ դուռը փակողին ռեկտոր եք նշանակել, պատասխանը տվեք, չունեք պատասխան, դա մի փաստ։ Ձեր իշխանությունը հայտարարել է, որ բուհերն ապաքաղաքականացնելու են, «Իմ քայլ»-ից քանի՞ պատգամավոր կա բուհերի խորհուրդներում։ Շատ ուրախ եմ, որ Էդմոն Մարուքյանի գծով գիտությունների թեկնածուական եք ուզում պաշտպանել, ինչ գրում եմ՝ ուշադիր հետևում եք, նորմալ է, ուղղակի շատ շոյված եմ ձեր պահվածքից։ Երբ որ ես ձեզ ինչ-որ բան ասում եմ, եթե դա ձեզ նեռվայնացնում է, դա էլ է նորմալ, բայց մի բերեք ձեր նեռվայնությունը այս ամբիոնից տարածեք, թունավոր, տոքսիկ ելույթ էր, առավոտ է, գարնան վերջին օրն է վերջին հաշվով»։
Մարուքյանի խոսքով, եթե «Իմ քայլի» պատգամավորներին թվում է՝ նրանք ինչ անեն, ԼՀԿ-ն նստելու է ու նայի, սխալվում են. «Մենք դիտորդ չենք այստեղ, մենք ասել ենք, որ այո, հեղափոխության արժեքները պաշտպանում ենք, իսկ արժեքը ո՞րն է՝ սկզբունքայնությունն է, այն է, որ բուհերը պետք է ապաքաղաքական լինեն: Հիմա դու ի՞նչ գործ ունեք այնտեղ, պարո՛ն Հովհաննիսյանն: Ասում եք՝ ամեն ինչ արել եմ, որ բուհը չապաքաղաքականցվի, բայց ձեր լինելը (ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում/խմբ.) արդեն կասկած է առաջացնում։ Ես սպասում եմ, հարցը ամենաբարձր մակարդակով բարձրացված է, որ իշխանության այն մարդիկ, ովքեր քաղաքական պաշտոններ են զբաղեցնում, լքեն բուհերի հոգաբարձուների կամ կառավարման խորհուրդները: Սա ընդդիմության կողմից ձևավորված պահանջ է: ԲՀԿ-ն, կարծում եմ, կհամաձայնի: Կողմնորոշվեք կամ մանդատը թողեք, գնացեք՝ սա է մեր պահանջը»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ ամբիոնից պատգամավորի կոչը՝ մեկ բաժակ մածունը ձեռքին
- «Տեսանյութ է, դրա ի՞նչն է ստահոդ». Մարուքյանն արձագանքում է
- Եթե գիտի պարոն Մարուքյանը, ով է ընտրվելու, թող միանգամից ասի, էլ խորհրդի նիստ չանենք. Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ