Ջորջ և Ամալ Քլունիները երկրպագուներին կրկնակի հանդիպում են խոստացել
Դերասան Ջորջ Քլունին դիմել է երկրպագուներին յուրատեսակ առաջարկով՝ մասնակցել խաղարկության՝ իրենց ընտանիքի վիլլայում հյուրընկալվելու հնարավորությամբ: dni24.com-ի հաղորդմամբ, դերասանն ու կինը՝ Ամալը, հաջողակների համար կրկնակի տեսակցություն կկազմակերպեն: Տեսաուղերձը սկսվում է հետևյալ բառերով. «Ողջույն, ես Ջորջն եմ՝ Ամալ Քլունիի ամուսինը»:
58-ամյա դերասանը հայտարարել է, որ ինքն ու կինը ուրախ կլինեն հյուրերին ընդունել Իտալիայի Կոմո լճի մոտ գտնվող իրենց տանը: Հանրահայտ փաստաբանի ու նրա ամուսնու հետ կարող են հանդիպել մարդիկ, որոնք օգնել են բարեգործական հիմնադրամին: Քլունին առաջարկել է պատկերացնել, թե ինչպես հաջողակները, ովքեր կհայտնվեն իրենց տանը, գինու բաժակը ձեռքներին կսկսեն քննարկել կարևոր հարցեր իր կնոջ հետ, իսկ ինքն այդ պահին կզբաղվի սեղան պատրաստելով: Ակցիային մասնակցելու համար, բավարար է գումար տրամադրել Clooney Foundation For Justice հիմնադրամին, որն աջակցում է մարդու իրավունքների խախտումների դեպքում պատժի խստացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը