Հրանտ Մարգարյանը բողոք չի ներկայացրել
Ազատության հրապարակում մայիսի 18-ին ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանի վրա հարձակման դեպքով քրեական գործ չի հարուցվել։ Panorama.am-ը ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանից տեղեկացավ, որ Հրանտ Մարգարյանը բողոք չի ներկայացրել։
«Հավանաբար, հույս է ունեցել, որ երիտասարդներ են, խելքի կգան, ճակատագրերի հետ չխաղա»,- նշեց նա։
Միաժամանակ ՀՅԴ –ական գործիչն ասաց, որ ամեն դեպքում դեպքը տեղի էր ունեցել օրը ցերեկով, լրատվամիջոցների աչքի առաջ։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիները հարձակվել էին այդ պահին հրապարակում թոռնիկների հետ զբոսնող դաշնակցական գործիչ Հրանտ Մարգարյանի վրա: «Դավաճան» վանկարկումներով հարձակվել էին Մարգարյանի և նրա որդու վրա, եղել է քաշքշուկ, որը հարթվել է ոստիկանների միջամտության արդյունքում:
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյանի հայտարարությունից հետո ոստիկանությունը դեռ նորություն չունի
- Գեղամ Մանուկյան. Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել
- Ոստիկանությունը՝ «Վարդան Հարությունյան» տվյալներով «ֆեյսբուքյան» օգտատիրոջ ահազանգի վերաբերյալ
- Հրանտ Մարգարյանի վրա հարձակման դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
- Ոստիկանություն. Հրանտ Մարգարյանի վրա հարձակման մասին ահազանգը ստուգվում է
- Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ