Շակիրան դատարան է գնացել իր երկվորյակի հետ
Կոլումբիացի երգչուհի Շակիրան, որպեսզի խուսանավի հարկերի վճարումից խուսափելու գործով դատական նիստը լուսաբանող լրագրողների ուշադրությունից, մի քանի «հնարքների» է դիմել. ստորգետնյա ավտոկայանատեղիում տեղ է վարձել և իր նման կին է տարել հետը, որպեսզի տեսախցիկների օբյեկտիվում չհայտնվի։
Ռիա նովոստին գրում է, որ այսօր Բարսելոնայի նահանգի դատարաններից մեկում կայացել է դատական նիստ։ Երգչուհին մեղադրվում է 14,5 միլիոն եվրոյի հարկերից խուսափելու մեջ։ Նրա ներկայացուցիչը հայտնել է, որ երգչուհին ամբողջությամբ վճարել է այդ գումարը գանձապետարան և կարծում է, որ կատարել է հարկային պարտականությունները Իսպանիայի առաջ։
Դատական նիստն անցկացվել է փակ, սակայն տասնյակ լրագորղներ էին հավաքվել դատարանի շենքի մոտ։ Դատարանից վստահեցրել են, որ երգչուհին դատարան է մտնելու կենտրոնական մուտքից, ինչպես կարգն է, բայց նրա մեքենան մտել է ստորգետնյա ավտոտնակ, ինչի հետևանքով Շակիրան խուսափել է մամուլի հետ շփումից։ Օպերատորները նկարել են ապակե դռներից հետևից, թե ինչպես է Շակիրան անցնում այդ շենքի առաջին հարկով։ Նիստը հինգ ժամ է տևել, որից հետո երգչուհին հեռացել է շենքից։
Ապակե պատուհաններից երևացել է, որ նրան ուղեկցել է յոթ մարդ, որոնք փակել են նրան տեսախցիկներից։ Լրագրողներին ոստիկանության ներկայացուցիչը պատմել է, որ ուղեկցողների մեջ է եղել երգչուհու նման մի կին, որպեսզի շփոթեցնեն լրագրողներին։