Իրավունք 14:41 21/06/2019 Հայաստան

Ալումյան. Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու որևէ օրինական հիմք գոյություն չունի

«Շուտով մեկ տարի կլինի, ինչ այս քրեական գործը հարուցված է, բայց չկա Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու որևէ օրինական ճանապարհ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

«Բոլորին պարզ է, որ պարոն Քոչարյանին կալանքի տակ պահելու որևէ օրինական հիմք գոյություն չունի։ Գնալով անօրինական ազդեցություններն ավելի քիչ են սկսում ազդել դատական համակարգի վրա, ու ամեն անգամ էլ ավելի ուժեղ, էլ ավելի խայտառակ անօրինական ազդեցություն է անհրաժեշտ լինում դատական համակարգի վրա, որպեսզի պարոն Քոչարյանին կալանավորեն կամ պահեն կալանքի տակ։ Երբ բացահայտվեց, թե ինչ աստիճանի ապօրինություններ են կատարվում այս գործի շուրջ, այդքան ավելի ուժեղ ազդեցություններ են պահանջվում գործադիր և օրենսդիր իշխանություններից, որպեսզի այս  գործով պարոն Քոչարյանին պահեն կալանքի տակ։ Գնալով դատական համակարգը սկսում է  զգալ ինչ աստիճանի կեղծիքների, խախտումների վրա է կառուցված այս գործը։ Գնալով գործադիր և օրենսդիր իշխանությունների համար ավելի ու ավելի բարդ է դառնում ստիպել դատական համակարգին գնալ այդ խախտումներին»,- ասաց փաստաբանը։

Հ. Ալումյանը նշեց, որ խորապես ցավակցում է բոլոր տուժողներին, բայց որևէ մեկին թույլատրված չէ այդ մարդկանց վիշտն օգտագործել սեփական նպատակներին հասնելու համար։ Նա ընդգծեց, որ որևէ փաստ գոյություն չունի, որ այդ զոհերը կամ  գոնե մեկը տեղի է ունեցել պարոն Քոչարյանի անմիջական պատասխանատվությամբ։

«Բայց եթե ՀՔԾ-ն կամ դատախազությունը կարողանային այդպիսի մի հատ փաստ ստեղծեին, համոզված եմ, որ կստեղծեին։ Դա ցույց է տալիս ողջ քրեական գործի ընթացքը։ Քոչարյանին 10 հոգու սպանություն, 10 հոգուց գոնե մեկի սպանություն չի վերագրվում, այդպիսի փաստ չկա, նույնիսկ այդպիսի փաստ ստեղծելու հնարավորություն չունեն իրենք։

Այն մարդիկ, ովքեր  տուժողների վիշտը փորձում են ուղղել մի կոնկրետ ուղղությամբ, ովքեր որ արդեն ապրիորի որոշել են, որ այդ բոլոր սպանվածները սպանվել են հենց կոնկրետ մի կողմից ուղղված կրակոցներով, իրենք առնվազն լավ չեն անում։ Բացի այն, որ օրենք են խախտում, որոշակի բարոյական կանոններ են խախտում։ Դրա մասին պետք է խոսվի»,- ասաց Հ. Ալումյանը։

Պատասխանելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հնչեցված 2007 թվականից երկու տարվա ընթացքում  Ռ. Քոչարյանի 26-ամյա որդու հաշվին խոշոր գումարների փոխանցման մասին հարցին, փաստաբանը նախ նշեց, որ գլխավոր դատախազը, դատախազությունը իրար հակասող, երբեմն իրար բացառող բաներ է ասել, չի ցանկանում մեկնաբանել  գլխավոր դատախազի ասածները։ Նա նշեց, որ խոսքը վերաբերում է հաշվի շարժին, ընդ որում՝ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի. «Եվ կապել դա Սիլվա Համբարձումյանի կաշառքի հաղորդման հետ, ընդհանրապես որևէ հիմք չունի։  Անգամ Սիլվա Համբարձումյանը չի ասել, որ Քոչարյանին կաշառք է տվել։ Բոլոր անձիք, ովքեր, ըստ մեղադրանքի, Սիլվա Համբարձումյանի կաշառքը իբրև պետք է փոխանցած լինեին Ռոբերտ Քոչարյանին, կտրականապես հերքում են նման բանը։ Այն աստիճանի է այդ վարկածը հերքվում, որ անգամ այն դատարանները, որոնք պատվերը կատարելով,  բոլոր օրենքները խախտելով  Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ էին պահում, ստիպված էին փաստել, որ գոնե կաշառքի մասով հիմնավոր կասկածի շեմը գոյություն չունի»։

Հայկ Ալումյանի խոսքով, հետպանդումների հետևում կանգնողները հասկացել են, որ ՔՕ 300.1 հոդվածով Ռոբերտ Քոչարյանը բոլոր դեպքերում անձեռնմխելի է, պետք է որևէ մի մեղադրանք էլ  գոյություն ունենա, որպեսզի  Քոչարյանի անձեռնմխելիության խնդիրը չկանգնի իրենց առաջ։ 

«Կաշառքի մեղադրանքը զուտ նրա համար է մտցվել, որպեսզի անձեռնմխելիության խնդրի առաջ չկանգնեն։ Սիլվա Համբարձումյանից որևէ լումա Ռոբերտ Քոչարյանին, նրա ընտանիք անդամներին, նրա հետ կապ ունեցող որևէ անձի փոխանցված չի, նման ապացույց գոյություն չունի»,- ասաց Ռ. Քոչարյանի պաշտպան Հ. Ալումյանը։

Անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի երեկվա գործողություններին, նա նշեց. «Աննախադեպ երևույթ է, երբ պաշտպանական կողմին թույլ չեն տալիս անել միջնորդություններ ողջ դատավարության ընթացքում, իսկ այն փուլում, երբ պաշտպանական կողմի ելույթի հերթն է գալիս, ապա միջնորդություն ներկայացնելու փաստը դիտում են որպես իրավունքի չարաշահում և այդ հիմքով զրկում են պաշտպանական կողմին ելույթ ունենալու հնարավորությունից։

Հնարավոր չէ ուղղակի ինչ-որ զուգահեռներ անցկացնել։ Հնարավոր չէ իրավաբանական գնահատական տալ այսպիսի արարքին, բժշկական գնահատական՝ միգուցե։ Իրավաբանության մեջ, իրավաբանական պրակտիկայում դեռևս այսպիսի իրավիճակներ ուղղակի նկարագրված չեն։ Հիմա մենք փակուղու առաջ ենք, պարոն Դանիելյանի գործողություններին իրավական գնահատական չենք կարողանում տալ, որովհետև նախադեպը չունեցող է։ Դատավորը պետք է ասեր երկու կողմերին, ինչը կողմերի իրավունք էր, դա պետք է դատավորին, որպեսզի  կայացնի օրինական դատական ակտ։ Տեսնում ենք, որ դատարանն այդպիսի ցանկություն չունի»։

Հ. Ալումյանն ասաց, որ միջնորդելու է, որպեսզի դատաքննությունը վերսկսվի ու իրենց դիրքորոշումները լսեն։

Հիշեցնենք, որ նախօրեին դատական նիստի ժամանակ  Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն անսպասելի հայտարարել է, որ ավարտվում է բողոքների դատական ստուգումն ու  դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտեր կայացնելու, մինչդեռ Ռ. Քոչարյանի պաշտպանները հանդես չեն եկել ելույթով մեղադրող և տուժող կողմերի բողոքների վերաբերյալ։ Դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են  մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։Այս գործով դատական ակտերը հրապարակվելու են հունիսի 25-ին։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել  և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am
14:07
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
«Ես այստեղ չեմ վարչապետի պաշտոնի հարցն արծարծելու, ես եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին, որոնք իրենց իրավունքների համար են արդարացի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Քիչ առաջ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  առաջնորդած  քայլերթին դեպի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կիրանցում ծառերից շատ ոստիկան կա
Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանազատման ենթարկվող Տավուշի մարզի Կիրանց գյուղում այսօր էլ բազմաթիվ ոստիկաններ կան։ Բնակիչների հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:29
Ովքեր են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հյուրերը
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արարողությունը սկսվել է Կրեմլի մեծ պալատի Սուրբ Էնդրյուի...
Աղբյուր` Panorama.am
13:23
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Yerkir.am-ին հասած բացառիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}