Նշանակվում են բացառապես իշխանության կողմից ներկայացված մարդիկ. Մարուքյան
«Կան ոչ պաշտոնական խոսակցություններ, որ ինշխանությունները նախատեսում են վեթթինգ իրականացնել Բարձրագույն դատական խորհրդի միջոցով»,- այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ։
Հիշեցնենք, որ թեկնածու է առաջադրվել Վիգեն Քոչարյանը, իսկ երեկ ԲԴԽ նոր անդամ ընտրվեց Գրիգոր Բեքմեզյանը։
Նրա կարծիքով, եթե նստեն լուրջ քննարկումների, այստեղ նույնպես գալու են հանգեն սահմանադրական փոփոխությունների։
«Մենք մոտ օրերս կներկայացնենք ԲԴԽ անդամության համար մեր հաջորդ թեկնածուին։ Պրոցես է եղել, որի արդյունքում մարդիկ հրաժարական են տվել, այդ պրոցեսը գեներացրել է իշխանությունը և հրաժարական տված մարդկանց փոխարեն նշանակվում են բացառապես իշխանության կողմից ներկայացված մարդիկ։ Պետք է այնպես անենք, որ այդպես չլինի, որ մարդկան վստահության մակարդկան էլ բարձրանա»,- ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք նաև, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին հետևել էին ԲԴԽ անդամներ Գևորգ Դանիելյանի, Արմեն Խաչատրյանի, Սերգեյ Մեղրյանի, Արմեն Բեկթաշյանի դիմումները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ