Իրավունք 17:57 21/06/2019

«Լուսավոր Հայաստան». Վեթինգը չպետք է քաղաքականացվի

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացնում է դատավորների վեթինգի կառուցակարգի սկզբունքները։

Կուսակցության տարածած հաղորագրության մեջ մանրամասն կերպով նշվում են, թե ինչպես պետք է իրականացվի գործընթացը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆՈւՄ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՎԵԹԻՆԳԻ
Ս Կ Զ Բ Ու Ն Ք Ն Ե Ր

Հաշվի առնելով՝
 Հայաստանի Հանրապետությունում արդարադատության համակարգի վերափոխման անհրաժեշտությունը,
 ներպետական դատաիրավական համակարգի նկատմամբ հասարակության ցածր վստահությունը,
 արդարադատության համակարգի վերափոխման հասարակության ակնկալիքները,
Նպատակ ունենալով՝
 բարձրացնել դատաիրավական ինստիտուտների նկատմամբ վստահությունը,
 դատական իշխանության ինստիտուցիոնալ և կայուն զարգացման ընթացքն ապահովելը,
Հիմք ընդունելով՝
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված Մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության վերաբերյալ դրույթները՝
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն

Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ Ու Մ   Է

Հայաստանի Հանրապետությունում դատավորների վեթինգի իրականացման կառուցակարգի հետևյալ սկզբունքները


Իրավունքի գերակայություն և օրինականություն
1. Դատավորների վեթինգի ամբողջ գործընթացը պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ «Սահմանադրություն»), Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան։
2. Դատավորների վեթինգի գործընթացը կարգավորող իրավական ակտը պետք է ունենա առնվազն օրենքի մակարդակ։ Եթե Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտություն առաջանա, ապա պետք է կատարվեն նաև սահմանադրական փոփոխություններ:

Փոխզիջում
3. Մինչ վեթինգի համար ընդունվելիք օրենսդրության ուժի մեջ մտնելը դատավորը կարող է ներկայացնել հրաժարականի դիմում։ Այդ դեպքում նա վեթինգի չի ենթարկվում։
- Այս դրույթը որևէ կերպ չի կարող հիմք հանդիսանալ անձին համապատասխան հիմքերի առկայության դեպքում հանցագործության հաղորդմամբ և/կամ քաղաքացիական հայցով համապատասխան մարմիններ դիմելու իրավունքից զրկելու համար։

Համակարգային մոտեցում
4. Դատավորների վեթինգի գործընթացում պետք է բացառվեն դիպվածային և իրավիճակային լուծումները։ Վեթինգը չպետք է քաղաքականացվի, չպետք է թիրախավորի անհատներին` չպետք է դառնա այլախոհության դեմ պայքարի միջոց։ Վեթինգը պետք է իրականացվի անհատական պատասխանատվության սկզբունքի հիման վրա։ Այն ամբողջությամբ պետք է միտված լինի դատաիրավական բարեփոխումների ռազմավարական և երկարաժամկետ խնդիրների լուծման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովմանը։
5. Վեթինգի գործընթացը պետք է ֆինանսավորվի բացառապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։
6. Վեթինգը պետք է իրագործվի օրենքով սահմանված ժամկետում։ Գործընթացը պետք է ավարտվի օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 18 ամսվա ընթացքում։ Այդ ժամկետն անհրաժեշտության դեպքում կարող է երկարացվել մեկ անգամ՝ մինչև ևս 6 ամսով։

Դատարանների աշխատանքի բնականոն գործընթացի խաթարման անթույլատրելիություն
7. Դատավորների վեթինգի գործընթացը չպետք է խաթարի դատարանների գործունեությունը, խախտի գործերի քննության դատավարական ժամկետները, դատավարության մասնակիցների իրավունքները։
- Դատական գործընթացի բնականոն ընթացքն ապահովելու համար, դատավորները շարունակում են պաշտոնավարել իրենց պաշտոններում` մինչև վերանշանակվելը կամ մինչև նրանց պաշտոններում նոր անձանց նշանակումը:

Անկախ և արհեստավարժ մարմին
8. Վեթինգի և բողոքարկման վարույթները պետք է բացարձակապես զուրկ լինեն որևէ քաղաքական տարրից։ Վեթինգը պետք է իրականացվի դատավորների և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների ծագման հիմքերի օրինականությունը, ինչպես նաև դատավորների բարեվարքությունն ուսումնասիրող անկախ, ապաքաղաքական և արհեստավարժ վեթինգի հանձնաժողովի (այսուհետ «Վեթինգի հանձնաժողով») կողմից։
 Հանձնաժողովում պետք է ընդգրկվեն բացառապես ապաքաղաքական, բարձրագույն կրթություն ունեցող, մասնագիտական բարձր որակներ ունեցող և հանրային բարձր վստահություն վայելող անձիք, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտների ներկայացուցիչներ։ Հանձնաժողովում ընդգրկվում են իշխանության բոլոր ճյուղերի, ինչպես նաև խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերի կողմից առաջադրված մեկական անձիք՝ սույն կետում հռչակված սկզբունքներին համապատասխան։
 Հանձնաժողովի կազմում պետք է պարտադիր ընդգրկվեն իրավաբաններ, տնտեսագետներ և խնդրո առարկա ոլորտին առնչվող այլ մասնագետներ։
 Հանձնաժողովի անդամները պետք է լինեն բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։
9. Եթե Վեթինգի կամ Բողոքարկման հանձնաժողովի անդամներից որևէ մեկը`
 անձնական սերտ հարաբերություններ կամ խնդիր ունի կամ երբևէ ունեցել է վեթինգի ենթարկվող դատավորի հետ,
 կամ այդ անդամի կամ նրա մերձավորի քրեական, քաղաքացիական կամ վարչական գործը քննվել կամ քննվում է վեթինգի ենթարկվող դատավորի մոտ՝ անկախ այդ գործի ելքից,
 կամ վեթինգի ենթարկվող դատավորը հանձնաժողովի անդամի մերձավոր ազգականն է,
ապա հանձնաժողովի տվյալ անդամը չի մասնակցում այդ դատավորի համապատասխանաբար վեթինգի կամ բողոքարկման վարույթին և քվեարկությանը։
- Սույն կետով նախատեսված դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է գրավոր հայտարարություն վեթինգի կամ բողոքարկման վարույթին և քվեարկությանը մասնակցելուց հրաժարման հիմքերի մասին, որը կցվում է գործին։

Իրավական պաշտպանության արդյունավետ կառուցակարգերի երաշխավորում և ապահովում
10. Անհրաժեշտության դեպքում վեթինգի ենթարկվող դատավորը կարող է օգտվել փաստաբանի կամ այլ անձի ծառայություններից՝ վեթինգի գործընթացքում իր պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար։

Բողոքարկման արդյունավետ կառուցակարգերի երաշխավորում և ապահովում
11. Վեթինգի ենթարկված դատավորը պետք է իրավունք ունենա բողոքարկելու Վեթինգի հանձնաժողովի որոշում(ներ)ը մասնակի կամ ամբողջությամբ՝ Վեթինգի հանձնաժողովի որոշումները վերանայող անկախ, ապաքաղաքական և արհեստավարժ հանձնաժողովում (այսուհետ՝ «Բողոքարկման հանձնաժողով»)։
- Բողոքարկման հանձնաժողովում չպետք է ընդգրկված լինի Վեթինգի հանձնաժողովի որևէ ներկայացուցիչ, այդ թվում՝ նախկին ներկայացուցիչ։
- Բողոքարկման հանձնաժողովը կազմավորվում է Վեթինգի հանձնաժողովի կազմավորման համար սույն փաստաթղթով հռչակված սկզբունքներին համապատասխան։
- Վեթինգի հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել միայն դատավորի կողմից՝ միայն իր համար անբարենպաստ մասով։

Անմեղության կանխավարկած
12. Վեթինգի ենթարկվող դատավորը պետք է հնարավորություն ունենա բացահայտելու դատավորի պաշտոնն ստանձնելու պահից սկսած իր ունեցվածքի՝ գույքի և եկամուտների ձեռքբերման հիմքերի օրինականությունը, ինչպես նաև բարեվարքության միջազգայորեն ընդունված չափանիշների խախտման վերաբերյալ իրեն հասցեագրված մեղադրանքները։
- Վեթինգի ենթարկվող դատավորին անհատույց տրամադրվում են իր գործի բոլոր նյութերի պատշաճ որակի օրինակները՝ իր գործի քննությունից առնվազն 15 օրացույցային օր առաջ։
13. Չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ վեթինգի ենթարկվող դատավորի։

Արժանապատվության իրավունքի հարգում
14. Վեթինգի ենթակա են անձանց գույքն ու եկամուտները, ինչպես նաև բարեվարքությունը, սակայն ոչ մասնագիտական որակները։Բարեվարքության չափորոշիչները պետք է սահմանվեն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված` Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներին համապատասխան:
 Վեթինգի ենթակա չեն դատավորի կողմից կայացված ակտերը, մասնագիտական որակները։ Դրանց վերաբերյալ հանձնաժողովը չի կարող հարց բարձրացնել քննության ընթացքում։
 Այնուամենայնիվ, եթե օրենքի ընդունման արդյունքում որոշում կայացվի, որ վեթինիգի ենթարկվում են նաև մասնագիտական որակները, ապա մասնագիտական որակների ստուգման համար քննությունը պետք է կատարվի տեխնիկական միջոցների կիրառմամբ թեստավորման միջոցով՝ իսպառ բացառելով մարդկային գործոնը։ Ընդ որում, վեթինգի են ենթակա բացառապես իրավական ոլորտի մասնագիտական կարողությունները՝ յուրաքանչյուր դատավորի մասնագիտացմանը համապատասխան։
15. Ցանկացած դեպքում վեթինգի ենթարկվող դատավորի արժանապատիվ վերաբերմունքի իրավունքը պետք է հարգվի։
 Վեթինգի կամ Բողոքարկման հանձնաժողովի անդամն իրավունք չունի հոգեբանական ճնշում գործադրելու կամ նվաստացնելու դատավորի անձը։ Հանձնաժողովի այն անդամը, ով սույն մասով նախատեսված արարք կատարելու փորձ կկատարի, պետք է զրկվի հանձնաժողովի անդամությունից։

Օրինականություն, հրապարակայնություն և անձնական տվյալների պաշտպանություն
16. Վեթինգի և Բողոքարկման հանձնաժողովների որոշումները պետք է բխեն օրինականության սկզբունքից, պատճառաբանված և մանրամասն հիմնավորված լինեն, ինչպես նաև լինեն հրապարակային՝ չխախտելով անձնական տվյալների պաշտպանությանն ուղղված օրենսդրական պահանջները։
17. Հանձնաժողովի անդամների քվեարկությունը բաց է։

Քվորումի և որոշումների անցկացման բարձր շեմ, այլ ընթացակարգային դրույթներ
18. Վեթինգի և Բողոքարկման հանձնաժողովների նիստերը պետք է համարվեն իրավազոր հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում։ Հանձնաժողովի նիստի ընթացքում դատավորին ուղղորդող հարց տալն արգելվում է։
 Վեթինգի և Բողոքարկման հանձնաժողովների նախագահ է ընտրվում համապատասխան հանձնաժողովի անդամների թվից՝ ինքնաառաջադրման սկզբունքով։ Հանձնաժողովի նախագահը նախագահում է հանձնաժողովի նիստերը և ապահովում հանձնաժողովի գործունեության բնականոն ընթացքը։ Հանձնաժողովի նախագահը քվեարկում է վերջինը։
 Վեթինգի և Բողոքարկման հանձնաժողովները կարող են ունենալ հանձնաժողովի նիստերի նյութերը նախապատրաստող գործավար(ներ), ում վարձատրության չափը սահմանվում է համապատասխան իրավական ակտով։
19. Վեթինգի և Բողոքարկման հանձնաժողովի անդամների ձայները հավասար բաշխվելու դեպքում ընդունված է համարվում դատավորի համար առավել բարենպաստ որոշումը։
- Քվեարկել կարելի է միայն կողմ կամ դեմ։ Հանձնաժողովի անդամն ունի հատուկ կարծիքի իրավունք, որը հրապարակվում է համապատասխան որոշման հետ համատեղ։
20. Դատավորների վեթինգի գործընթացը հաջողությամբ ավարտվելուց հետո վեթինգի պետք է ենթարկվեն հանրային ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձիք, այդ թվում՝ ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնատար անձիք, դատախազները, քննիչները, հարկային, մաքսային և այլ մարմինների աշխատակիցները՝ սույն փաստաթղթվ սահմանված սկզբունքներին համապատասխան։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:21
Սոլակ գյուղում տարածքի տիրոջը ճնշել են, որ տեղ չտրամադրի մեզ, Բագրատ Սրբազան
«Ժողովուրդ ջան, կնստենք մեքենաները, մոտ 10կմ ճանապարհ կա դեռ, կգնանք նախանշված տեղը՝ Սոլակ գյուղ։ Այնտեղ հատուկ տեղ  է հատկացված։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանից «Հրապարակը» հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունի Բագրատ սրբազանի սկսած շարժման վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Եթե որևէ մեկը շիշ կնետի, կբորբոքվի, կհարձակվի, ուրեմն իրենց մարդն է. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը քիչ առաջ քայլերթի մասնակիցներին տեղեկացրեց, որ առջևում ոստիկանության զորք կա կուտակված և հորդորեց սադրանքի չտրվել, պահել...
Աղբյուր` Panorama.am
17:13
Պետք է ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
«Ես որպես հայ քրիստոնյա, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, միացել եմ մեր հայ եկեղեցու։ Ամեն ինչ լավ է  լինելու»,- լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ. Միրզոյան
«Ուզում եմ վերահսաստատել Հայաստանի հավատարմությունը՝ Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղության հաստատմամբ»,- Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
16:48
Չապականված մարդկանցով պետք է սատար կանգնել Սրբազանին, որպեսզի այս արդար պահանջը իրագործվի.Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կառավարության շենքի դիմաց 5 օր առաջ 72 ժամյա նստացույց հայտարարած ազատամարտիկ Իշխան Գևորգյանը շարունակում է իր ակցիան՝ արդեն ընկերների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:28
Չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Դադիվանքի նախկին վանահայր
«Այս շարժման վերջնանպատակը պետք է լինի՝  արդարություն և հաղթանակ»,- լրագրողներին ասաց Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր...
Աղբյուր` Panorama.am
16:22
Երևանում տեղատարափ անձրևների հասցրած վնասների հետևանքով 80-ից ավելի ահազանգեր են ստացվել
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
15:47
Պետք է միանանք Բագրատ Սրբազանին, այլապես կործանվելու ենք. երևանցիները սպասում են քայլերթի մասնակիցներին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մայիսի 4-ից Կիրացից սկսված քայլերթին այս օրերի ընթացքում միացել են...
Աղբյուր` Panorama.am
15:47
Գավառում քայլերթի մասնակիցներին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ քայլերթի մասնակիցներին բազամաթիվ մարդիկ միացան ու ողջունեցին Գավառի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Սրանք վախերի ու սարսափի մեջ են. Գառնիկ Դանիելյան
«Այս իշխանության ամեն մի օրը թանկ է արժենում մեր երկրի, մեր պետականության վրա»,- Կիրանցից Երևան քայլերթի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ցրել ԳՏ ԱԺ-ն
Քպիչները եթե խոսում են պատերազմից, ուրեմն դրանով ապացուցոմ են, որ ալիևի հետ միաբան ախպերներ են, որ ալիևը նիկոլի համար իր սիրելի զինվորներին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա
Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի...
Աղբյուր` Panorama.am
14:47
Ժեխ են բերել, ժեխի գնով ծախում են.Գործարարը՝ ծաղկի շուկայում կտրուկ գնանկման մասին
Հայաստանի ծաղկի շուկայում վերջին օրերին արձանագրվել է կտրուկ գնիջեցում։ Ծաղիկների որոշ տեսակների գները նվազել են 50-60 %-ով։ Հատկանշական էր, որ...
Աղբյուր` Panorama.am
14:19
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման...
Աղբյուր` Panorama.am
14:18
Բագրատ Սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
«Չի կարելի մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում նստած որոշումներ կայացնեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը
«Եկել են դոշ են ծեծում, ո՞վ է ՀՀ տարածքից հող հանձնում, ո՞վ է հանձնում, ո՞վ։ Դուք եք հանձնում։ Որ հանձնեինք, այսքան կռիվ չէր լինի, այսքանի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին իր կնոջ հետ այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշի, ինչպես նաև Ֆիզուլի։...
Աղբյուր` Panorama.am
13:22
Տավուշցի. Ավանակը բարկացած է, ուզում է իր բեռը վերցնի ու գնա
«Ես դեռևս շարունակում եմ մնալ իմ այն համոզմանը, որ պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս...
Աղբյուր` Panorama.am
13:08
Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
«Զեկույցում նշված չէր քաղբանտարկյալների, կալանքի ապօրինի միջնորդությունների, կարված քաղաքական գործերի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Վահե Հովհաննիսյան. Ֆանտաստիկ բան է կատարվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին
«Ես գրություն չեմ ստացել։ Ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մելքոնյան. Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը
«Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին»,-Թելեգրամի իր ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու,...
Աղբյուր` Panorama.am
12:24
Բագրատ Սրբազան. Սա կուռքերի շարժում չէ
«Այս շարժումը, երթը բացարձակ անձի, անձերի  մասին չէ»,-այսօրվա քայլերթի մեկնարկին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:16
Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին
«Ես չգիտեմ՝ ինչ պահանջի մասին է խոսքը, առաջարկը ո՞րն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ «Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով խաղում է, մյուսը թղթով ինքնաթիռ է պատրաստում
Ազգային ժողովի նիստում շատերը ժամանակ են սպանում։ Օրինակ այսօր Armlur-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
 «Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}