ԵԽԽՎ՝ Ռուսաստանի վերադարձի դեմ նոր բանաձև է նախապատրաստվում
Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Սլովակիան ու Վրաստանը մտադիր են նախապատրաստել համատեղ բանաձև` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ռուսական պատվիրակության վերադարձի դեմ: Այս մասին հայտարարել է Լեհաստանի Սենատի մարշալ Ստանիսլավ Կորչևսկին «Polskie» ռադիոյի եթերում։ Այս մասին գրում է Regnum-ը։
Նրա խոսքերով, վերոնշյալ երկրների ներկայացուցիչները հրավիրված էին Լյուբլին` նշելու Լյուբլինյան միության ստորագրման 450-ամյակը:
«Մենք բոլորս վրդովված ենք այս իրավիճակից։ Այսօրվա տոնակատարություններին մասնակցած երկրների ներկայացուցիչներն ինձ ասացին, որ ցանկանում են միասնական բանաձև պատրաստել», - ասել է Կորչևսկին:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ԵԽԽՎ պատգամավորները ընդունեցին բանաձև, որով հաստատվեց ռուսական պատվիրակության լիազորությունները, որից նրանք զրկվել էին 2014թ.-ին՝ Ղրիմի Ռուսաստանին միացումից հետո։ Այս որոշումից հետո 7 երկիր հայտարարություն արեց ու լքեց նիստերի դահլիճը՝ նշելով, որ վերադառնում են քննարկելու «Ռուսաստանին Ստրասբուրգի ծախվածության» հետագա քայլերը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ, թե՞ դարձի եկավ
- Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ, 7 երկիր հայտարարություն արեց ու լքեց դահլիճը
- ԵԽԽՎ-ն ամբողջությամբ վերադարձրեց Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին