Haaretz. «Թուրքիայի իշխող կուսակցությունում Էրդողանից դժգոհ են»
Իսրայելական հանարահայտ «Haaretz» թերթի վերլուծաբան Ցվի Բարելը հոդված է հրապարակել Թուրքիայի իշխող ուժի ներկուսակցական խնդիրների մասին:
Բարելը նշում է, որ Թուրքիայի նախագահի կողմից ղեկավարվող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը իշխանության ղեկին է արդեն 17 տարի։ Վերջին տարիներին մի շարք ԱԶԿ-ականներ դժգոհություններ ունեն Էրդողանի վարած քաղաքականությունից և այդ պատճառով ոմանք լքեցին կուսակցության շարքերը:
Այդ դժգոհություններն առաջացան այն բանից հետո, երբ Թուրքիայում հաստատվեց կառավարման նախագահական համակարգ, ինչի հետևանքով Էրդողանի լիազություններն ավելացան, իսկ դիրքերը՝ ամրապնդվեցին։
Կուսակցությունը լքած հայտնի մարդկանցից են Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը և Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը։ Իսկ Թուրքիայի մեկ այլ նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թեև չլքեց ԱԶԿ-ն, բայց նա էլ է դժգոհ Էրդողանի քաղաքականությունից։
Վերջում հոդվածի հեղինակը նշում է, որ աստիճանաբար ԱԶԿ-ի հին անդամների շրջանում ավելի է մեծանում դժգոհությունը Էրդողանի հանդեպ, ինչը թերևս ավելի է մեծացնում այն ճեղքերը, որոնք արդեն նկատելի են ԱԶԿ-ում։
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ