Իջևանում անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի: Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում` նկատի ունենալով, որ նրան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քննչական կոմիտեից ներկայացնում են, որ Այսպիսով՝ այսօրվա դրությամբ՝ քրեական գործով 21 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, 6 անձ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, 15 անձ՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:
10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 8 անձի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին, 2-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, իսկ 1 անձ գտնվում է հետախուզման մեջ։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- «Իրատես». Փաշինյանը պատգամավոր ընկերոջ ծնունդին մասնակցելու համար ուղղաթիռով Իջևան է գնացել
- «top-news.am». Իջևանյան դեպքերը և Նիկոլ Փաշինյանի անկեղծության պահը
- Իջևանում տեղի ունեցածի կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել 13 անձի
- Մարդու իրավունքների պաշտպանը Իջևանի իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից
- Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին
- Սաթիկ Սեյրանյան. Իջևանի դեպքերը ցույց տվեցին, թե իշխանությունը որքան է վախեցած
- «Իրավունք». Իջևանի դեպքերի մեղքը «Իմ քայլի» մեջ է
- ՔԿ. Շարունակվում են ձեռնարկվել քննչական գործողություններ՝ Իջևանում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու ուղղությամբ
- Իջևանցիները փակեցին մայրուղին
- Իջևանի տուժած բնակիչ. Ես ըսենց չեմ թողնի
- Իջևան է մեկնել նաև Վանեցյանը
- Փոխոստիկանապետ. Իջևան ներքին զորքեր են տեղափոխվել
- Ձերբակալված իջևանցիները ՁՊՀ-ներում են
- Իջևանցի. Տռուսիկով, ոտաբոբիկ, առանց հագուստի տարան
- Իջևանցի կանայք պնդում են՝ իրենց տներ մտած ոստիկանները խմած ու ուռած են եղել
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ