Խուլ ու համրերի իրավունքներն ու պահանջները՝ առկախ
Հայաստանի «Խուլ ու համրերի միավորում» հասարակական կազմակերպության շենքի դիմաց ավելի քան երկու ամիս առաջ միավորման անդամներն իրենց դժգոհությունն էին հայտնում ու պահանջում Գրիգոր Գրիգորյանի հրաժարականը։ Ոստիկանները քաշքշեցին հատուկ ուշադրության, աջակցության կարիք ունեցողներին, տարան ոստիկանական բաժին, քրեական գործ հարուցվեց։ Դրանից հետո պատկան մարմիններից, իրավապաշտպաններից՝ խոսելու ու լսելու ունակությունից զուրկ մարդկանց նկատմամբ նման վերաբերմունքը հստակ դատապարտման չարժանացավ։ Panorama.am-ը դիմեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին՝ արդյո՞ք այդ միջադեպից հետո բողոք ստացել են կամ այցելել են խուլ ու համրերին։
Մարդու իրավունքների աշխատակազմից պատասխանեցին, որ Հայաստանի «Խուլ ու համրերի միավորում» հասարակական կազմակերպության շենքի դիմաց մայիսի 21-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ հավաքի մասնակիցներին Ոստիկանության բաժին բերման ենթարկելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չի ստացել գրավոր կամ բանավոր որևէ բողոք կամ դիմում:
«Այնուամենայնիվ, hաշվի առնելով լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութերը, Պաշտպանի հանձնարարությամբ, աշխատակազմի ներկայացուցիչը կապ է հաստատել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին՝ բերման ենթարկվածների իրավունքների երաշխավորման նպատակով: Պարզաբանվել է, որ հավաքի մասնակիցները փակել են «Խուլերի միավորում» հասարակական կազմակերպության շենքի մուտքը, տեղում հասարակական կարգի պահպանություն իրականացնող Ոստիկանության ծառայողները օրինական պահանջ են ներկայացրել շենքի մուտքն ազատելու մասին, որին հավաքի մի քանի մասնակիցներ չեն ենթարկվել:
Պաշտպանի աշխատակազմին Ոստիկանությունը տրամադրել է նաև հավաստիացում այն մասին, որ բերման ենթարկված անձանց ներկայացվել են իրենց նվազագույն իրավունքները, իրականացվել են օրենքով պահանջվող գործողություններ: Ոստիկանությունը պարզաբանել է նաև, որ թարգմանչի կարիք չի առաջացել»,- հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Հիմա հաճախ ենք լսում՝ երկրում իրավիճակ է փոխվել, ոստիկանությունը բարեփոխվում է, ոստիկանը փոխվում է, շատերի մոտ է տարակուսանք առաջացնում. ինչպես՝ «հատուկ ուշադրության արժանի մարդկանց քաշելո՞վ», թե «Իջևանում գիշերով տռուսիկ-մայկով մարդկանց տանից հանելո՞վ»։
Հարակից հրապարակումներ`
- «Մենք պահանջում ենք ինքնագլուխ նախագահի հրաժարականը»
- Ոստիկաններին պատժելու փոխարեն խուլ ու համրերին են ցանկանում դատել
- «Հայաստանի խուլերի միավորման» նախագահ. Մենք առանց պետության չենք կարող աշխատատեղեր ստեղծել
- Խուլերի միավորման անդամների մեծ մասը պահանջում է միավորման նախագահի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին