Որքան աշխատավարձ է ստանում NASA-ի տիեզերագնացը
NASA-ի նախկին տիեզերագնաց Սքոթ Քելլին, որը 1 տարի մնացել էր Միջազգային տիեզերական կայանում, ասել է, որ տիեզերագնացի առավելագույն աշխատավարձը տարեկան կազմում է մոտ 155 հազար դոլար: Այդ մասին գրում է Gazeta-ն:
Սքոթ Քելլիի խոսքով ՝ NASA-ի տիեզերագնացները կարող են հավակնել GS-15 դաշնային աշխատակիցների կարգի համար, ինչը համարժեք է զինված ուժերում գնդապետի կամ ռազմածովային նավապետի կոչմանը:
Այս պաշտոններում տիեզերագնացը կարող է ստանալ ամսական 13 հազար դոլար աշխատավարձ։
Բացի այդ, Քելլին ընդգծել է, տիեզերագնացներին նաև տրվում է ապահովագրություն ու արձակուրդ:
Ավելին, նա նշել է, որ տիեզերագնացներ ռազմական ծառայողներից ունեն մի փոքր առավելություններ՝ ներառյալ կենսաթոշակային վճարների հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ