Հանցավոր իշխանությանը մաս կազմելով՝ դուք եք թույլ տվել, որ հանքը շահագործվի. Ակտիվիստը՝ Նաիրա Զոհրաբյանին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննարկում է հրավիրել Ամուլսարի հարցով։ Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը Բաղրամյան պողոտա էր եկել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիներին ներկայացրեց «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը։
«Ասվում է՝ Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է: Փոխանցում եմ «Բարգավաճ Հայաստան»,-ի հստակ դիրքորոշումը. քանի դեռ ժողովուրդն ասում է՝ «ոչ», հանքը չպիտի շահագործվի: Ժողովրդի տեսակետը, կարծիքը պիտի հաշվի առնվի, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Քանի որ Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է, նշանակում է, որ պետք է հաշվի նստել ժողովրդի դիրքորոշման հետ»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ է փակ Ազգային ժողովի այգին, որտեղ Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանդես եկող ցուցարարները ցանկանում էին հանրային քննարկում անցկացնել, Վահե Էնֆիաջյանն ասաց, որ եկել են տեղում հասկանալու, թե որն է պատճառը։
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ԲՀԿ-ական պատգամավորներին ասաց՝ ճի՞շտ չէր լինի նախկին իշխանությունների ժամանակ ժողովրդի կարծիքը հաշվի առնեին և թույլ չտային, որ Ամուլսարում գործընթացներ սկսվեին։
«Դուք եկել եք ու ցույց եք տալիս, որ ժողովրդի կողքին ենք, բայց այն ժամանակ թույլ չտայիք»,- ասաց ակտիվիստը։
Նաիրա Զոհրաբյանն էլ պատասխանեց. «Ես եկել եմ ներկայացնելու «Բարգավաճ Հայաստան»-ի՝ հենց նոր կայացրած որոշումը»։ Սակայն երիտասարդ ակտիվիստն ընդհատեց նրան՝ ասելով, որ իրենք այստեղ տեղ չունեն և թող գնան։
«Հիմա ժողովուրդն իր կարծիքն ասում է և դուք այստեղ տեղ չունեք, գնացեք: Հանցավոր իշխանությանը մաս կազմելով՝ դուք եք թույլ տվել, որ հանքը շահագործվի»,- ասաց նա։
Պատգամավորները վրդովված նշեցին, որ նա ապատեղեկատվություն է տարածում։
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ինքը Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքից ընտրված պատգամավոր է և ոչ մեկ իրավուքն չունի իրեն ասել, որ այդտեղից գնա։
«Հիմա ասում եմ՝ իշխանությունը ժողովուրդն է, և նա է որոշելու: Ժողովուրդը հիմա ասում է՝ ո՛չ, Ամուլսարը չպիտի շահագործվի: Սրանից ավելի հստակ դիրքորոշում կա՞»,- նշեց նա։
Անդրադառնալով ոստիկանների գործողություններին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ դրանք ոչ իրավաչափ են. «Բա որ ժամանակին այգին բացում էին, ասում էին՝ այգին ձերն է, բա ո՞նց եղավ, որ այս պահին այգին իրենցը չի»:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Իրականացվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաների դիտարկում
- Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն
- Վարչապետն Ամուլսարի հանքի հետ կապված քննարկում է անցկացրել
- Լարված իրավիճակ Ազգային ժողովի մոտ, դարպասները փակեցին Ամուլսարի ակտիվիստների դիմաց
- Եզրակացության մեջ կան կետեր, որոնց առկայության պայմաններում Ամուլսարի հանքի շահագործումը թույլատրելի չէ. Վարազդատ Կարապետյան
- Մենք այս պահին հիմքեր չենք տեսնում նոր փորձաքննության. Վլադիմիր Կարապետյան
- «Ամուլսարի խնդրի քննարկումը առիթ դարձնենք ավելի ընդհանուր հարցի»
- Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի
- Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերջնական տարբերակը արդեն հասանելի է
- Ամուլսարի վերաբերյալ վերջնական եզրակացությունն առաջիկա օրերին կներկայացվի կառավարություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին