Կյանքի համար ամենահարմարավետ քաղաքները
Բրիտանացի վերլուծաբանները կազմել են 2019թ. կյանքի համար ամենահարմարավետ քաղաքների ցուցակը։ Մասնագետները գնահատել են քաղաքները, մասնավորապես բժշկության, կրթության, մշակույթի զարգացման, կայունության մակարդակով։
«МИР 24»-ի հաղորդմամբ, վարկանշային ամենամյա ցուցակը կազմել են՝ հաշվի առնելով 30 տարբեր չափանիշներ։ Առաջին տեղում է Ավստրիայի մայրաքաղաքը՝ Վիենան, որը գերազանցել է ցուցակի բազմամյա առաջատարին՝ ավստրալիական Մելբուրնին։ Երրորդ տեղում է Սիդնեյը։
Վատագույն քաղաքներից է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքան, Նիգերիայում՝ Լագոսը, որը երկրորդ տարին ընընդմեջ ցուցակի վերջին հորիզոնականներում է։ Կյանքի համար ամենավատ քաղաքը Դամասկոսն է, որտեղ երկար տարիներ շարունակվել է զինված հակամարտությունը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան