Արա Զոհրաբյան. Միայն ծածուկ զանգելը չէ ճնշման ձև
«Դատական իշխանությունը քաղաքական այս փոփոխությունների արդյունքում պետք է մնա անփոփոխ։ Իհարկե, սա չի նշանակում, որ դատական իշխանության վատը պետք է նույնպես պահել, ոչ, վատը պետք է վերացնել թույլատրելի միջոցներով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, պատահական չէ, որ ՀՀ Սահմանադրությունը և այլ օրենքները քաղաքական իշխանության փոփոխության ժամանակ դատական համակարգի փոփոխություններ չեն նախատեսում, որովհետև դատական համակարգը պետք է կայուն լինի. «Պատկերացնո՞ւմ եք ամեն իշխանափոխության ժամանակ փոխվի դատական իշխանության պաշտոնատար անձանց խումբը: Ի վերջո, դրա արդյունքում քաղաքացին է տուժելու: Սա է պատճառը, որ դատական իշխանությանը պետք է հանգիստ թողնեն»։
Ա. Զոհրաբյանի կարծիքով, դատական իշխանության հասցեին արտահայտվելիս պետք է որոշակի զգուշություն ցուցաբերել, առավել ևս եթե արտահայտվողը բարձրաստիճան պետական պաշտոնյա է:
Հարցին՝ դատական համակարգի նկատմամբ ճնշումներ տեսնո՞ւմ եք, արդյո՞ք քաղաքական իշխանություններից զանգեր լինում են, օրինակ մտահագություններ կան, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ճնշումներ կան, Փաստաբանների պալատի նախագահը պատասխանեց. «Ես, իհարկե, կոնկերտ փաստեր չունեմ զանգելու վերաբերյալ, ի վերջո ծածուկ զանգելուն կարող է փոխարինել հրապարակային կոչը, դրանք բոլորն էլ ճնշման ձևեր են: Պետք է յուրաքանչյուր նման միջադեպ ուղղակի քննարկել կոնկրետ այդ գործի շրջանակներում։ Միայն ծածուկ զանգելը չէ ճնշման ձև»:
Պատասխանելով հարցին, թե եկեղեցու դեմ արշավը կարո՞ղ են կապել Ստամբուլյան կոնվեցիայի հետ, Ա. Զոհրաբյանն ասաց, որ չի բացառում. «Ստամբուլյան կոնվենցիայի առումով եկեղեցին հստակ կեցվածք դրսևորեց, ինչը ես ողջունում եմ և, այո, չի բացառվում, որ դա նաև անհանգստություն է առաջացրել: Եթե եկեղեցին այդ մասին չխոսի, բա ո՞ր կառույցը խոսի։ Այդ առումով շատ կարևոր է եկեղեցու դիրքորոշումը»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Դատական համակարգն, ի տարբերություն գործադիր, օրենսդիր իշխանությունների, պետք է առավել կայուն լինի
- Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. Հայ եկեղեցու հանդեպ որոշակի տրամադրվածության թիրախավորվածություն գոյություն ունի
- Հայ եկեղեցականը ծնկել է միայն իր ժողովրդի համար
- Հայր Ասողիկ աբեղա. Չեմ կարծում, որ հայ եկեղեցում կգտնվի մեկը, ով կփորձի նման կերպ վարվել
- Միքայել Մինասյան. Հայ առաքելական եկեղեցին «ծնկի բերել» փորձողների ծնկներն են ջարդվելու
- Ծնկի կբերվեն այն եկեղեցականները, ովքեր կփորձեն քանդել մեր ոտքի տակ. Փաշինյան
- Արա Զոհրաբյան. Եկեղեցականներին ծնկի բերելու վերաբերյալ վարչապետի մտքերը կասկածի տակ են դնում բարի նպատակները
- Արա Զոհրաբյան. Անհանգստացնող է վարչապետի մամուլի քարտուղարի հեգնական տոնը
- Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող բոլոր ուժերին համարում ենք մեր դաշնակիցը
- Արա Զոհրաբյան. Արդեն բոլոր սահմաններն անցնում են
- Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան մերժելու հարցով ստորագրահավաք եմ նախաձեռնել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին