Արթուր Ղազինյանին պատասխանելու փոխարեն հրավիրում են արդարադատության նախարարություն
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը երեկ ուշ երեկոյան հարցեր էր հասցեագրել արդարադատության նախարարին։
«Հայցվող տեղեկատվության չտրամադրման և առաջ քաշված հարցերին չպատասխանելու դեպքում ինձ իրավունք կվերապահեմ հայտարարել, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ կենսական ազգային և պետական շահ ներկայացնող հարցերի նկատմամբ ցուցաբերում է անպատասխանատու վերաբերմունք»,-նշել էր նա։
Արդարադատության նախարարությունից Panorama.am-ը հետաքրքրվեց՝ ստացե՞լ են հարցերը, ե՞րբ են պատրաստվում պատասխանել։
ԱՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը, ի պատասխան հարցերի, փոխանցեց.
«Ենթադրությունը որևէ հիմք չունի. հիմք ունենալու դեպքում Նախարարությունն ավելի մանրամասն պարզաբանումով հանդես կգար:
Ինչևէ, քանի որ Արդարադատության նախարարությունը բացարձակապես թափանցիկ է աշխատում, որևէ հարմար օր հրավիրում ենք պարոն Ղազինյանին Նախարարություն. կարող է գալ, աշխատակիցը ցույց կտա, թե ֆայլը ե՞րբ է ստեղծվել, ֆայլի վրա ով է աշխատել, հետո ինչպես է ուղարկվել բաժնի պետին, ֆայլի բոլոր օգտատերերի տվյալները, բոլոր թարմացումները՝ կատարված ըստ ժամանակագրության և այլն»։
Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց այն բանից, որ Ղազինյանը հայտարարեց՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումների հայեցակարգը գրվել է Հայաստանից դուրս, կապ չունի Հայաստանի ազգային ու պետական շահի հետ։
Նախարարությունից էլ հակադարձեցին՝ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության և Գործողությունների ծրագրի նախագիծը բացառապես մշակվել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ աշխատակազմի ինտենսիվ աշխատանքի արդյունքում։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյան. Հարցերին չպատասխանելու դեպքում կհայտարարեմ, որ ԱՆ-ն ցուցաբերում է անպատասխանատու վերաբերմունք
- ԱՆ.Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը մշակվել է նախարարությունում
- Ղազինյան. Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ դատական բարեփոխումների հայեցակարգը Հայաստանում չի մշակվել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին