Պաշտպանության նախարարը շրջայց է կատարել ճամբարային ավանում
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված ճամբարային ավան, որտեղ մասնագիտական վարժանքներ են անցկացնում հանրապետությունում ընթացող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինները։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ճամբարային ավանում ստեղծված պայմաններին, հետաքրքրվել անձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստությամբ, պատասխանել պահեստազորայիններին հետաքրքրող հարցերին:
Շնորհակալություն հայտնելով պահեստազորայիներին զորավարժության մասնակցության բարձր պատրաստատակամության համար՝ Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ ընդգծել է նմանօրինակ մասշտաբային զորահավաքային միջոցառումների անցկացման կարևորությունն ու արդյունավետությունը և պահեստազորի առանցքային դերակատարությունը հայրենիքի պաշտպանության գործում:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը Սիսիանում հետևում է զորավարժությունների ընթացքին
- Կադրեր ՊԲ-ում ընթացող ռազմավարական զորավարժությունից
- Տոնոյանն «Զառ» ուսումնական կենտրոնում հետևել է գումարտակային զորավարժության ընթացքին
- ՊՆ-ն՝ զորավարժությունների ընթացքի մասին
- ՊԲ. Որոշ զորատեսակներ իրենց պատրաստակամության բարձր աստիճանը ցուցադրում են նաև գործնականում
- Խաղաղապահ բրիգադը մասնակցում է ռազմավարական զորավարժությանը
- ՊԲ զորամասերը շարունակում են կատարել զորավարժության շրջանակներում նախանշված խնդիրները
- Արդյունքներից գոհ եմ, անգամ ինձ համար շատ անսպասելի էր. Դավիթ Տոնոյանը՝ զորավարժությունների մասին
- ՊՆ-ն զորավարժությունների ընթացքի մասին
- Հանրապետությունում կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին