Տոնոյանն «Զառ» ուսումնական կենտրոնում հետևել է գումարտակային զորավարժության ընթացքին
Հանրապետությունում շարունակվող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ վարժանքներ են անցկացնում ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողները:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ գերատեսչության ղեկավարը հետևել է գումարտակային զորավարժության ընթացքին, շրջել բացազատված ուսումնական կետերում և դաշտային հոսպիտալում, անձնակազմի հետ քննարկել պայմանական մարտական գործողությունների մանրամասները, հրամանատարական կազմին տվել որոշ հանձնարարականներ:
Դավիթ Տոնոյանը եղել է նաև ԶՈՒ ինժեներական զորամասերից մեկում, հանդիպել զինված ուժերը համալրած պահեստազորայինների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարը հետաքրքրվել է վարժանքներին ներգրավված անձնակազմի տրամադրությամբ, մարտավարամասնագիտական պատրաստությամբ, ծանոթացել կեցության պայմաններին, մատուցվող սննդի որակին և պատասխանել պահեստազորայիններին հետաքրքրող հարցերին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին զորավարժությանն ակտիվ մասնակցության համար, բարձր գնահատել անհրաժեշտության դեպքում զինված ուժերի շարքերը համալրելու և հայրենիքի պաշտպանության գործում ներդրում ունենալու նրանց պատրաստակամությունը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն՝ զորավարժությունների ընթացքի մասին
- ՊԲ. Որոշ զորատեսակներ իրենց պատրաստակամության բարձր աստիճանը ցուցադրում են նաև գործնականում
- Խաղաղապահ բրիգադը մասնակցում է ռազմավարական զորավարժությանը
- Մեկնարկել է «Արարատ-Անտիտեռոր 2019» համատեղ հակաահաբեկչական զորավարժությունը
- ՊԲ զորամասերը շարունակում են կատարել զորավարժության շրջանակներում նախանշված խնդիրները
- 2-րդ զորամիավորման զորամասերը զբաղեցվել են նախորոշված շրջանները