Ռազմավարական զորավարժություն. գիշերային պայմաններում կրակի կառավարման վարժանքներ, տեխնիկայի տեխզննման աշխատանքներ
ՀՀ տարածքում շարունակվում է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությունը:
Պաշտպանության նախարարությունից հայտնում նե, որ ռազմավարական զորավարժության շրջանակներում 3-րդ բանակային զորամիավորման զորամասերում իրականացվել են գիշերային պայմաններում կրակի կառավարման վարժանքներ։
Զինծառայողներն իրականացրել են գիշերային պայմաններում նշանակետերի հայտնաբերման և հրետանու կրակի կառավարման գործնական վարժություններ։
1-ին զորամիավորման ստորաբաժանումներում էլ, ռազմավարական զորավարժության շրջանակում նախորոշված շրջաններում ամբողջ ծավալով իրականացվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխզննման աշխատանքներ: Մարտական տեխնիկան նախապատրաստվում է պայմանական հակառակորդին ոչնչացնելուն և համապատասխան հարվածներ հասցնելուն։
ՊՆ-ից հայտնում են, որ 5-րդ զորամիավորման ստորաբաժանումները լրահամալրած անձնակազմի հետ անցկացրել են մարտական պատրաստության և անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ:
Հարակից հրապարակումներ`
- «Էրեբունի» թանգարանը կունենա նոր մասնաշենք
- Վարչապետը Սիսիանում հետևում է զորավարժությունների ընթացքին
- Կադրեր ՊԲ-ում ընթացող ռազմավարական զորավարժությունից
- ՊՆ-ն՝ զորավարժությունների ընթացքի մասին
- ՊԲ. Որոշ զորատեսակներ իրենց պատրաստակամության բարձր աստիճանը ցուցադրում են նաև գործնականում
- Խաղաղապահ բրիգադը մասնակցում է ռազմավարական զորավարժությանը
- ՊԲ զորամասերը շարունակում են կատարել զորավարժության շրջանակներում նախանշված խնդիրները
- 2-րդ զորամիավորման զորամասերը զբաղեցվել են նախորոշված շրջանները
- Արդյունքներից գոհ եմ, անգամ ինձ համար շատ անսպասելի էր. Դավիթ Տոնոյանը՝ զորավարժությունների մասին
- Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել ՊԲ զորահավաքի կառավարման կետում
- ՊՆ-ն զորավարժությունների ընթացքի մասին
- Զորահավաքային ռեսուրսի մի մասը մասնակցելու է զորախաղերի ակտիվ՝ խաղարկային փուլին. ՊԲ
- Արցախի ՊԲ-ն մեկնարկել է ռազմավարական զորավարժությունները
- Անցկացվելու է լայնածավալ ռազմավարական զորավարժություն
- Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՊԲ-ում զորախաղեր կանցկացվեն
- Հանրապետությունում կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն
- Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել՝ ռազմավարական զորավարժությունների անցկացման հարցերի հետ կապված