«Էրեբունի» թանգարանը կունենա նոր մասնաշենք
Մեր օրերից՝ ուրարտական դարաշրջան. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի այցելուները պատմության ու ժամանակի միջով կճանապարհորդեն վիրտուալ շրջագայությամբ: Նման հնարավորություն թանգարանը կունենա նոր մասնաշենքի կառուցումից հետո:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի խոսքով՝ ծրագիրը երկրորդ կյանք կպարգևի թանգարանին:
«Մենք կարիք ունենք նորարար տեխնոլոգիաների, նոր մոտեցումների, որոնք բավական մեծ ֆինանսական միջոցներ են պահանջում: Նոր մասնաշենքի կառուցումը մեծապես փոխելու է Էրեբունի թանգարանի նկատմամբ վերաբերմունքը և նոր էջ է բացելու Հայաստանի թանգարանների պատմության մեջ: Մեր թանգարանը կհավակնի դառնալ Երևանի այցեքարտերից մեկը և մի քանի անգամ կմեծացնի այցելուների հոսքը»,- ասում է Միքայել Բադալյանն ու հավելում, որ ժամանակակից թանգարանը պետք է լինի ոչ միայն կոթողային կառույց, այլև՝ ժամանցի կազմակերպման հաճելի վայր:
Ներդրումային ծրագրով նախատեսվում է թանգարանի անմիջապես հետնամասում կառուցել նոր` ժամանակակից տեխնոլոգիաներով մասնաշենք, որը ճարտարապետությամբ պետք է համահունչ լինի տարածքին, բայց միաժամանակ՝ հագեցած նորարարական տեխնոլոգիաներով: Այս հատվածում կտեղակայվեն նոր ցուցասրահներ, որտեղ կլինեն անիմացիոն ցուցադրություններ, և այցելուները Երևանի պատմությանը կծանոթանան վիրտուալ շրջագայությամբ: Տարածքում կբացվեն նաև գիտական լաբորատորիաներ: Շինարարության համար կհայտարարվի նախագծերի մրցույթ: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 1.5 մլն դոլարին համարժեք դրամ է:
Ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և «Ջոն և Սոսի Բալյան» հիմնադրամի համագործակցության արդյունքն է:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը Սիսիանում հետևում է զորավարժությունների ընթացքին
- Կադրեր ՊԲ-ում ընթացող ռազմավարական զորավարժությունից
- Տոնոյանն «Զառ» ուսումնական կենտրոնում հետևել է գումարտակային զորավարժության ընթացքին
- ՊՆ-ն՝ զորավարժությունների ընթացքի մասին
- Խաղաղապահ բրիգադը մասնակցում է ռազմավարական զորավարժությանը
- ՊԲ զորամասերը շարունակում են կատարել զորավարժության շրջանակներում նախանշված խնդիրները
- 2-րդ զորամիավորման զորամասերը զբաղեցվել են նախորոշված շրջանները
- Արդյունքներից գոհ եմ, անգամ ինձ համար շատ անսպասելի էր. Դավիթ Տոնոյանը՝ զորավարժությունների մասին
- ՊՆ-ն զորավարժությունների ընթացքի մասին
- Արցախի ՊԲ-ն մեկնարկել է ռազմավարական զորավարժությունները
- Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել՝ ռազմավարական զորավարժությունների անցկացման հարցերի հետ կապված