Հասարակություն 16:10 10/10/2019 Հայաստան

Լևոն Գալստյան. Թեղուտի պոչամբարի պատվարի հետազոտություն պետք է արվի գործարկելուց առաջ, ոչ թե հետո

Լենա Նազարյանը, որ այսօր ԱԺ փոխնախագահն է, դեռ անցած տարվա փետրվարին տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել էր,  որ Թեղուտի հարցով ԱԺ-ը կարող է շատ բան անել, սակայն չի անում՝ հաշվի առնելով քաղաքական վիճակը: Նա մյուս բանախոսների հետ միասին պնդել էին, որ  Թեղուտի հանքի շահագործումը պետք է ընդհանրապես դադարեցնել և ընկերության նկատմամբ քրգործ հարուցել:

«Ես իսկապես  շատ հետաքրքրված եմ, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի, որ հարցն ուսումնասիրվի, բազմակողմանի քննվի, հասկանան, թե ինչ խնդիր է, ինչ-որ եզրակացություն լինի»,-ասել էր նա։

Ռեկորդային կարճ ժամանակահատվածում Թեղուտի  վերագործարկման ու բնականոն աշխատանքի անցնելու մասին հայտարարությունից  հետո Լենա Նազարյանը մանրամասներ չխնդրեց ոչ ընկերությունից, ոչ էլ կառավարությունից։

Նույն քննարկման մասնակից աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը մեկ տարի առաջ էլ, այսօր էլ ահազանգում է՝ հանքի շահագործումը վտանգավոր է։

«Նորից հետ չենք գնալու 2017 թվականն ու բացատրենք, թե Թեղուտն ի՞նչ վտանգներ ունի։ Դրա մասին անիմաստ է խոսելը, բազմաթիվ անգամներ կրկնել ենք, հայտարարություններ արել»,-ասաց նա։

Գալստյանի խոսքով, այս պահին հանքի շահագործման հետ կապված մեզ հուզող խնդիրներից մեկը պոչամբարի պատվարի  ամրության հարցն է, երբ 2018-ին դադարեցվեց ընկերության գործունեությունը, կարևոր պատճառների թվում դա էր նշված։

«Մենք էլ ունենք ինֆորմացիա, որ նման խնդիր կա։ Միջազգային գիտական,  մասնագիտական, փորձագիտական ընկերությունների հետազոտություններն էլ ցույց են տվել, որ թե Թեղուտի, թե Հայաստանի բոլոր պոչամբարները սխալ են կառուցված, դրանց փլուզման վտանգը միշտ աչքի առաջ պետք է ունենալ, քանի որ դրանք կառուցված են վերընթաց տեխնոլոգիայի միջոցով, այսինքն պատվարի մակարդակը բարձացվում է լցվելուց հետո»,-ասաց Գալստյանը։

Ավելի վաղ աշխարհագրագետը մեկնաբանել էր, որ նման պոչամբարները հակացուցված են սեյսմիկ և տեկտոնական ակտիվ գոտիների համար, իսկ Հայաստանը և մասնավորապես Թեղուտը համարվում են նման գոտիներ։

Վերագործարկումից հետո նախաձեռնության անդամն ԱԻ նախարարությունից պահանջել է իրենց տրամադրել տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունը։

«Կարդացինք ու հասկացանք, որ ոչ մի բան չի փոխվել։ Այնտեղ որևէ բառ չկա գրված, թե ինչ խնդիրներ են  եղել, ինչ խնդիրներ կան հիմա և կարող են առաջանալ։ Օրենքին համապատասխան փորձաքննված չէ նաև, թե ինչ տարածքներ կարող են հայտնվել վտանգված գոտում, ինչ միջոցառումներ պետք է իրականցվե, ինչ վնաս կարող է հասցնել մարդկանց, բնությանը, համայնքներին։ Ոչ մի բառ չկա դրանց մասին»,-շեշտեց Գալստյանը։

Այս տարվա սեպտեմբերին ընկերության գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը տեղեկացրել էր, որ 2019 թվականի սեպտեմբեր ամսից սկսած 3 ամիսների ընթացքում նախատեսվում է իրականացնել հորատման և լաբորատոր-անալիտիկ աշխատանքներ, իսկ հետագա 3-4 ամիսների ընթացքում իրականացնել պատվարի կայունության հետազոտություն՝ ևս մեկ անգամ համոզվելու, որ պոչամբարի պատվարին վտանգ չի սպառնում:

2020 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Թեղուտ» ՓԲԸ կտրամադրվի ուսումնասիրություններն իրականացնող միջազգային ընկերության փորձագիտական ամբողջական եզրակացությունը։

Աշխարահագրագետն ընդգծում է՝ հետազոտությունը պետք է արվի գործարկելուց առաջ, ոչ թե հետո։

«Մի բան էլ ավելացնեմ, պոչամբարների՝ այդ տիպի կառուցված պատվարների փլուզում վերջին 4-5 տարվա մեջ եղել է և Կանդայում, և Բրազիլիայում։ 3-4 դեպք է եղել՝ մարդկային զոհերով, շրջակա միջավայրի աղտոտումով ու այլ հետևանքներով։ Ու բոլոր այդ պատվարները կառուցված են եղել նույն ձևով, ինչպես Թեղուտի պոչամբարի պատվարը։ Պատվարները երկրաշարժից չեն փլվել։ Հիմա հաճախ են ասում, այ երկրաշարժ եղավ, ճաք չեղավ։ Մեկ անգամ ևս ասեմ, որ պատվարները փլվում են կամ մեծ քանակությամբ տեղումների առատության հետևանքով առաջացած ջրի հոսքի անկառավարելիության, կամ էլ շահագործման ընթացքում ջրային զանգվածի մեծացման պատճառով, երբ պատվարի մարմինը սկսկում է խոնավանալ, կայունությունը խաթարվում է»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին վարչապետ Փաշինյանն իր էջում   գրել էր. «Հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է եւ ամեն պահի կարող է փլվել:

Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով փլված լիներ (կամ գոնե ճաքեր, դեֆորմացվեր), որովհետևհանքի շրջանում 2-4 բալ երկրաշարժ է գրանցվել»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:29
«Իմնեմնիմի» պոդքաստի 98-րդ թողարկումը եթերում է. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝ չնայած նրան, որ հաղորդման հեղինակներն ու վարողները՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
23:06
Վաղը ժամը 11-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հարպարակ. Բագրատ Սրբազան
«Արցախը, որտեղ ջրից ավելի արյուն էր հոսել, կերան ուղղակի։ Արցախցիներս, իմ սիրելի ժողվուրդ, դուք որևէ բանով չեք տարբերվում, ով...
Աղբյուր` Panorama.am
22:49
Հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանությունը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Հինգ իրավապաշտպաններով հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս երթը նաև ինքնամաքրվելու առիթ է, բոլոր իմաստներով. Բագրատ Սրբազան
«Այսքան ճանապարհը, որ քայլում էի, միայն մտածում էի, թե որքան երանելի պետք է լինեն այն երկրի ղեկավարները, որ ձեզ նման ժողովուրդ ունեն,...
Աղբյուր` Panorama.am
21:59
Վրաստանի հայկական համայնքը հայտարարել է, միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Վրաստանի հայկական համայնքը ողջունել է Վիրահայոց թեմի հայտարարությունն այն մասին, որ որով աջակցությունն էր հայտնում «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
21:45
Որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ Սրբազան
«Հիմա տեսնում եք, որ որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են»,- երթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը,...
Աղբյուր` Panorama.am
21:21
Էրդողանը գտնում է, որ Երևանը և Բաքուն որքան հնարավոր է շուտ պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Նման...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ
Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Խորապես զգացված եմ զորակցության...
Աղբյուր` Panorama.am
20:14
Երթի մասնակիցները հասնում են Աբովյան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի»  համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, արդեն 5-րդ օրն է շարժվում են դեպի...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}