Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
«Երևանի «Գարեջրի ակադեմիա» գարեջրատան տանիքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են են տանիքի փայտյա կառուցատարրերը: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, այնտեղ է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Նշենք, որ ամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3» կանչի:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Հարակից հրապարակումներ`
- Հրդեհի հետևանքով տուժածներ չկան. Թագուհի Ստեփանյան
- Հրդեհից տուժողներ, կարծես թե չեն եղել. Հակոբ Արշակյան
- Այրվում է «Դոլմամա» ռեստորանի տանիքը (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին