Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչության նոր սրահը կրում է Զաբել Եսայանի անունը
1993թ․ Թուրքիայում իր գործունեությունը սկսած հայկական «Արաս» հրատարակչությունը արդեն ունի միջոցառումների նոր սրահ, որը կրում է հայտնի արևմտահայ գրող Զաբել Եսայանի անունը։ Եսայան սրահի բացումը նշանավորվել է սրահում կազմակերպված մամուլի ասուլիսով։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Եսայան սրահը գտնվում է Ստամբուլի Իսթիքլալ պողոտայի ծայրին գտնվող «Hıdivyal Palas» անվամբ շինության առաջին հարկում։ Իր գոյության առաջին իսկ օրից «Արաս» հրատարակչությունը տեղավորվել է հենց այս շենքում՝ սկզբում շենքի երկրորդ հարկի մեկ սենյակում, ապա տեղափոխվել է նկուղային հարկ։
«Արաս» հրատարակչության գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը մամուլի աուլիսի ժամանակ նշել է, որ Եսայան սրահը կլինի հրատարակչության կազմակերպած հանդիպումների, քննարկումների, աշխատարանների և այլ միջոցառումների անցկացման վայրը, այն նաև բաց կլինի բոլորի առաջ և հատկապես՝ կանանց և երեխաների համար կազմակերպվելիք միջոցառումների համար։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում բացվել է Զաբել Եսայանի անվան ճեմուղին
- Hurriyet Daily-ին Զաբել Եսայանին ներկայացրել է որպես Օսմանյան կայսրության հայազգի ֆեմինիստուհի
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը