Առաջարկվող համակարգում պրոբլեմը էն ա, որ մենք ոստիկանության սպաների զինվորական կարիերան ընդհատում ենք. Փաշինյանը՝ ԼՀԿ առաջարկի մասին
«Երեկ ԱԺ-ում քննարկվում էր ԼՀԿ խմբակցության կողմից ներկայացված մի օրենսդրական նախաձեռնություն, որը ենթադրում էր ԱԱԾ տնօերնի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքականացնել։ Նախագիծը մերժվեց։ Հանրությանը հետաքրքրում է նաև Ձեր դիրքորոշումը»,- կառավարություն-խորհրդարան հարց ու պատասխանի ընթացքում այսպիսի կարծիք հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Բոշյանը՝ խոսքն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ հասկանում է ԼՀԿ առաջարկը և առաջին ընթերցմամբ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկել։ «Բայց քննարկումների փուլում մենք հանգել ենք կոնկրետը պրոբլեմների։ Առաջարկվող համակարգում պրոբլեմը էն ա, որ մենք ոստիկանության սպաների զինվորական կարիերան ընդհատում ենք էն պարագայում, եթե իրենք դառնում են ոստիկանության պետի տեղակալ, կամ ոստիկանության պետ, նույնը ԱԱԾ-ի մասին, այսինքն՝ գնդապետը էդ պաշտոնին նշանակվելուց հետո, ըստ էության, զինվորական կարիերայից հրաժարվում է։
Կամ էլ մենք քաղաքական ուղիով նշանակված ոստիկանության պետին կամ ԱԱԾ տնօրենին պետք ա գնդապետի կամ գեներալի կոչում տանք։ Պատկերացրեց գնդապետ ա մարդը, գլխավոր վարչության պետ ա, իրեն ասում են քեզ առաջարկում ենք ոստիկանապետի, կամ նրա տեղակալի կարգավիճակը։ Մարդը եթե ընդունում ա, գիտի, որ էլ զինվորական կարիերա չի ունենալու։ Սա դեֆորմացիոն պրոցես է։ Մենք էդ պրոբլեմը կիսում ենք, ու պատրաստ ենք լուծում փնտրել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան