Քաղաքական 14:54 26/12/2019 Հայաստան

«Իշխանությունը հաճախ է շրջանառության մեջ դնում տերմիններ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն»

«Մեր երկիրը գտնվում է շատ անկայուն, բարդ, տարածաշրջանում: Այս իրավիճակում կարևոր է ունենալ կուռ, հզոր, լավ կազմակերպված անվտանգության համակարգ և արտաքին  հարաբերությունների այնպիսի գործող համակարգ, որը ծառայում է մեր երկրի անվտանգության և զարգացման շահերին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր և խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը

Նա նշեց, որ շարունակելու են աջակցել հայոց բանակին, ղեկավարությանը, որպեսզի անկախ քաղաքական շրջափուլերից, ինչ քաղաքական ուժեր են գտնվում  իշխանության և ընդդիմության մեջ,  հայկական բանակը լինի տարածաշրջանում ամենահզորը, ամենամարտունակը, ամենաանվտանգը, գրավիչը զինծառայողների համար:

«Եթե մի օր հայտնվենք  իշխանության մեջ, մեր ուժերը կկրկնապատենք, կեռապատկենք այս ուղղությամբ»,- ասաց Ա. Չալաբյանը:

Նրա խոսքով, Հայաստանը պետք է լինի Հյուսիս-հարավ, Արևելք-արմուտք համագործակցության կարևորագույն տարածաշրջանային հանգույց, այդ ուղղությամբ ցանկանում են սկսել աշխատանքները. «Մեր պլանների մեջ է մտնում  հիմնական աշխարհաքաղաքական  կենտրոնների, քաղաքական ուժերի հետ պաշտոնական, միջկուսակցական  հարաբերությունների հաստատումը»:

Ա. Չալաբյանը կարևորեց նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դաշտում  միջազգային օրակարգն ակտիվացնելը:

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր  Իգոր Զարգարյանը խոսելով երկրում տնտեսական վիճակի մասին՝ ասաց, որ իշխանության հայտարարած տնտեսական հեղափոխությունը չկա, բացի այդ՝  դրա հիմքերը չկան ու կարիք էլ չկա:

«Մեր երկիրը գնում է իներցիոն մոդելով  և շարունակում է միջին տեմպերով զարգանալ, նույնիսկ 2019 թվականը համեմատելով 2018-ի հետ, ներդրումները նվազել են»,- նշեց նա:

Ի. Զարգարյանի խոսքով, տնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ է քաղաքական դաշտը լինի հանգիստ, որպեսզի ներդրողները կարողանան գալ և աջակցել երկրի զարգացմանը, պետք է սկսել երկխոսել խոշոր ներդրողների հետ, ստեղծել բավականաչափ աշխատատեղեր, աղքատության դեմ պայքարել:

Ա. Չալաբյանի խոսքով, իշխանությունը հաճախ է շրջանառության մեջ դնում տերմիններ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն:

«Մեր կարծիքով,  տնտեսական հեղափոխության մասին այդ ամբողջ դիսկուրսը ստեղծվել էր՝ դրա տակ չունենալով որևէ գաղափարական հենք կամ կոնկրետ ուղղություններ, թե ինչում պետք է կայանա տնտեսական հեղափոխությունը»,- ասաց նա:

Ա. Չալաբյանը նշեց, որ Հայաստանն ունի տնտեսական աճ ապահովելու  նախադրյալները,  կան ոլորտներ, որոնք  զարգանում են, խնդիրը նրանում է, թե ինչպես աջակցել այդ ոլորոտներին:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է   իշխանությունը դանդաղում,  եթե կան զարգացման համար նախադրյալներ, նա պատասխանեց. «Կարծում ենք՝ այս հարցերում նոր իշխանությունը կոմպետենտ չէ, իշխանության ներսում  չկան այն մարդիկ, այն թիմերը, որոնք կարող են իրական  տնտեսական  օրակարգ իրականացնել, բայց կարևոր նաև այն, որ դրան խանգարում է քաղաքական անկայունությունը: Իշխանության օրակարգը, գերակայությունները  տնտեսական աճը չէ, այլ սեփական իշխանության ամրապնդումը, քաղաքական հակառակորդներին ինչ-որ իմաստով սահմանափակելը, ինչը խանգարում է տնտեսական զարգացմանը»:

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանն ասաց, որ տնտեսական աճի հետ կապված կարևոր է ունենալ դատաիրավական համակարգ, որը ճանաչված է, ոչ թե  մերժված գործող իշխանությունների կողմից:

«Ցանկացած ներդրող տեսնում է, որ իշխանության մեջ դատաիրավական համակարգի ներդաշնակ ներկայությունն առկա չէ, դա որպես հետևանք ազդում է  տնտեսական աճի, ներդրումների վրա»,- նշեց նա:

Ա. Հակոբյանի խոսքով, իշխանությունն առ այս պահը ունի գերակա վերահսկողություն գործադիր, օրենսդիր իշխանության վրա, ուղիղ վերահսկման, կառավարման տակից դուրս է մնացել դատաիրավական համակարգը և ՍԴ-ն:

«Իշխանության գերակա խնդիրն է իր քաղաքական իշխանությունը Հայաստանում հնարավորինս ամրացնել  ու երկարացնել: Երբ որ առկա են իրատեսական այլ փոփոխություններ, որպես հետևանք ճնշումներ են գնում  դատաիրավական համակարգի նկատմամբ, դատաիրավական համակարգը փորձում են կազմալուծել, դարձնել ենթակա, վերահսկելի: Դա բերում է  նրան, որ երկրի ներսում ունենք անկայունություն: Դատաիրավական համակարգի և ՍԴ-ի նկատմամբ իշխանության գործողությունները համարում ենք հակապետական»,- ասաց նա:

Խոսելով աղմկահարույց դատական գործերի,  առաջադրված մեղադրանքների մասին, Ա. Հակոբյանը նշեց. «Իշխանությունը քաղաքական դիրքավորման, քաղաքական իր ազդեցությունն  ավելացնելու խնդիր ունի: Այդ տեսակետից ընթացող դատաքննությունները, առավել ևս երբ որ ներգրավված են երկրի երկրորդ, երրորդ նախագահները, պարզապես չեն կարող  չունենալ քաղաքական ենթատեսքստ: Իշխանությունն իր նկրտումներում ազնիվ ու անկեղծ չէ, չի խոսում նմանատիպ դրսևորումների մասին, խոսում է  արդարության վերականգնման մասին, որի հետ կապված ունենք վերապահումներ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}