Այսօր ամենամեծ ճնշման տակ հեռուստաընկերություններն են․ Գեղամ Մանուկյան
«Օրենքը պետք է համալիր փոփոխությունների ենթարկվի»,- աուդիովիզուալ մեդիածառայությունների ոլորտում օրենսդրական փոփոխությունների թեմայով ԱԺ լսումների ընթացքում նշեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը։
Մանուկյանի խոսքով, շատ կարևոր է բազմակողմանի, օբյեկտիվ լրատվությունը, հանրությանը համապարփակ, բազմակողմանի, բազմաշերտ լրատվության տրամադրումը։
«Ընտրական օրենսգրքի պարտադրանքն է, որ ընտրությունների շրջանակներում պետք է հավասարաչափ, բազմակողմանի լուսաբանել կուսակցություններին։ Այդ ընթացքում հեռուստատեսությունների լրատվականները կանգնում են խայտառակ վիճակի առաջ»,- նշեց Մանուկյանը։
Վերջինիս խոսքով, սակայն կան քաղաքական ուժեր, որ որոշել են՝ այսինչ հեռուստատեսությամբ չներկայանալ, այդ դեպքում կարո՞ղ է արդյոք հեռուստատեսությունը ապահովել բազմակողմանիություն և օբյեկտիվություն։
«Այսօր ամենամեծ ճնշման տակ գործող լրատվամիջոցները Հայաստանում, հեռուստաընկերություններն են։ Որովհետև մենք սահմանափակված ենք տարբեր օրենքներով։ Մեզ օրենքով ասում են՝ սա կարող եք, սա չեք կարող, և այդ սահմանափակումներով, կաշկանդումներով, որոնք իհարկե անհրաժեշտ են, մենք կանք կաբելային հեռուստաընկերություններում։ Այնտեղ կան նաև ինտերնետ TV-ներ, որոնք հեռուստատեսության մասին օրենքին չեն ենթարկվում, բայց մեզ հետ նույն հարթակում են»,- նշեց Մանուկյանը։
Առցանց հեռուստաընկերությունները, որոնք կաբելային հարթակում հեռարձակվում են, Մանուկյանի խոսքով չունեն որևէ սահմանափակում. «Դա նյութական անհավասար վիճակի մեջ է դնում հեռուստաընկերություններին և հեռուստատեսությամբ հեռարձակվող առցանց մեդիային»։
Հարակից հրապարակումներ`
- Համայնքներում մարդիկ իրականությունից կտրված են. Հովսեփյան
- Աջաբսանդալ է, հեռուստաընկերություններն առանց որևԷ նորմի հեռարձակվում են. ՀՌԱՀ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին