ԱԳ նախարար. Հայաստանում ազգային անվտանգության ողջ համակարգը համախմբված աշխատում է
«Մեզ համար անհանգստացնող է մեր հարևան տարածաշրջանում կայունության խափանումը: Այդ առումով աշխատում ենք մեր գործընկերների հետ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Իրանում, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հարցերին:
Նա նշեց, որ Հայաստանում ազգային անվտանգության ողջ համակարգը համախմբված աշխատում է, որպեսզի պատրաստ լինեն, աշխատում են նաև բոլոր գործընկերների հետ՝ ունենում են հեռախոսազրույցներ, դիվանագիտական կազմն է աշխատում:
«Մեր անմիջական հարևանությամբ է, նաև ունենալով իրավիճակ, երբ մեր անմիջական գործընկերներն ունեն տարաձայնություններ, դա նաև ազդեցություն ունի տարածաշրջանի և մեր երկրի անվտանգության վրա»,- ասաց նախարարը:
Զ. Մնացականյանը հույս հայտնեց, որ միայն խաղաղ, բանակցային ճանապարհով հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը, կխուսափել զարգացումներից, որոնք տանում են էսկալացիայի:
Նշենք, որ այժմ ԱԳ նախարարը հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Նա նշեց, որ պարբերական բնույթ կրող հանդիպումներից է, իրեն քննարկումների է հրավիրել «Իմ քայլը» խմբակցությունը, քննարկման թեմաները բավական լայն են, վերաբերում են Հայաստանին, տարածաշրջանի շուրջ զարգացումներին, իրենց գործունեությանը տարբեր ուղղություններով:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը և Սիրիան դատապարտում են ԱՄՆ-ի զորքերի տեղափոխումը Մերձավոր Արևելք
- Հայաստանը հանդես է գալիս Մերձավոր Արևելքում իրադրության խաղաղ միջոցներով լիցքաթափման դիրքերից. ԱԳՆ
- Զոհրաբ Մնացականյանը Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման կապացությամբ խորհրդակցություն է հրավիրել
- ԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արևելք ուղարկել 14 հազար զինվորական
- ՀՀ ԱԳ նախարարն ու արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը քննարկել են Մերձավոր Արևելքում քրիստոնեաների պաշտպանության հարցը
- Հայաստանը մտադիր է զարգացնել իր հարաբերությունները Մերձավոր Արևելքի բոլոր երկրների հետ առանց բացառության. ԱԳ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին